Տավուշի մարզում` անասնագոմում, հայտնաբերված պայմանագրային զինծառայողն ինքնասպան է եղել. ոստիկանություն
ՀասարակությունՀՀ Ոստիկանությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 11:30-ին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Գանձաքար գյուղի անասնագոմերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի:
Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 22:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 12:00-ը, դին եղել է կախված վիճակում:
Ինքնասպանությունը կատարվել է պարանի միջոցով, դիակի վրա նախնական զննմամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն: