Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով
SocietyՉնայած Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր: «Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում: Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սևանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ: Իսկ եթե այս ամռանն այդքան տևական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: