Ամուլսարի վերաբերյալ հանձնարարությունը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն ստացել է
ՀասարակությունSHNTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկել է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերով և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման պահանջներով՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին իրականացնել ստուգումներ», – ասված է նախարարության հայտարարության եզրափակիչ հատվածում: Իսկ մինչ եզրափակիչ հատվածը, նախարարությունը կետ առ կետ նշել է այն դրույթները, որոնք հիմք են նոր ստուգումների համար:
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկը կառավարությանն էր ներկայացրել, քանի որ տեսչական մարմինն արդեն կառավարության ենթակայության տակ է:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ հանձնարարությունը կառավարությունից ստացել են , այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո կսկսվի ստուգումների գործընթացը: