Գրպանահատության համար պատիժը կխստացվի
ОбществоԱԺ-ն այսօր քննարկեց Քրեական օրենսգրքով գրպանահատության համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը
Փոխնախարարը նշեց, որ արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները: «Եվ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը մուտք է գործում բնակարան և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողանում հափշտակել զգալի չափի գումար՝ 30 հազար դրամի հասնող գումար, ապա արարքը չի կարող որակվել որպես ծանրացնող հանգամանքներում կատարված գողություն: Մեր կողմից առաջարկվող նախագիծն այս խնդիրը լուծում է»,-հավելեց նա: