Մեծ գումարներ «կարևորագույն» ծախսերի համար. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է
Ամենաշատը երևի թե խոսվում է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին: Շատերի համոզմամբ, Փաշինյանի թիմի ամենախոցելի հատվածներից մեկը մարզպետներն են, որոնք պարբերաբար հայտնվում են հանրության քննադատության և դժգոհության թիրախում։
Մարզերից ստացված բողոքների մի մասը վերաբերում է նրան, որ մի քանի մարզպետներ գնալով ավելի են կորցնում իրականության զգացումը և կտրվում հասարակությունից։ Ավելին, աչքի են զարնում բյուջետային միջոցների ծախսերի արդյունավետության հետ կապված հարցերը: Մասնավորապես, մի քանի մարզպետներ, ասենք, մեքենայի սպասարկման, կահույքի, համակարգչային պարագաների ու նման մի քանի «կարևորագույն» ձեռքբերումների համար արդեն իսկ տարեսկզբից զգալի ծախսեր են արել, որոնք տարբեր մարզպետարաններում տատանվում են 2,5-3,4 միլոն դրամի սահմաններում:
Սա, ոլորտի փորձագետների գնահատմամբ, բավականին մեծ գումար է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում