Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


Ասում եք՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ուրեմն ժողովրդի ձայնը լսեք․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

Մինչ Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում, հակառակը՝ ավելի են թեժանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով «ավետում է». «Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել: 

Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետև հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել»,-գրել էր վարչապետը:

 

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանն ասում է՝ հասարակությունը պահանջում է, որ կարգ ու կանոն հաստատվի հանքարդյունաբերության ոլորտում: «Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, խոստացավ, որ իրենք մետաղական նոր հանքավայրերի արտոնագրեր չեն տա՝ նոր ուսումնասիրություններ չեն կատարվի:

Սակայն այդ խոստումը չկատարվեց: Սպասում էինք, որ օրենքների մեջ փոփոխություններ կատարելով՝ հանքարդյունաբերությունից ստացված շահույթները չեն մտնի մի քանի անհատների գրպանները, այլ պետական գանձարան:

Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից սա էր պահանջում: Այստեղ նույնպես ոչինչ չի փոխվել, ոլորտում ձևավորված կոռուպցիոն համակարգը նույնությամբ, առանց որևէ փոփոխության գործում է նաև այսօր: Ինչ վերաբերում է «Թեղուտի» խնդրին, ապա մեր վարչապետը նաև պետք է զգույշ և ուշադիր լինի իր արտահայտություններում:

Թեղուտի պատվարի մասին իր գրառմամբ նա ակնհայտորեն ծաղրեց մարդկանց՝ այդ ինչպե՞ս է, որ երկրաշարժ եղավ, բայց Թեղուտի պոչամբարի պատվարը չփլվեց»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սանասարյանը:

Նա համեմատում է սա նրա հետ, որ, ընդունենք, երեխաները մեծ ռումբի կողքը պտտվեն, խաղան. «Մարդիկ վախեցած ասում են՝ երեխանե՛ր, զգո՛ւյշ, հեռու գնացեք ռումբից, և այդ օրը երեկոյան մեկը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ և ծաղրում այն մարդկանց, որոնք երեխաներին հորդորում էին վտանգից հեռու մնալ՝ ասելով, որ, ինչպես տեսնում ենք, ռումբը ինչպես կար, այդպես էլ մնացել է: 

Եվ ապա, պարոն վարչապետը պետք է իմանա, որ միայն 2-4 բալով չի սահմանափակվում երկրաշարժի ուժգնությունը, և նրա էպիկենտրոնը մշտապես նույն տեղում չի լինում»,-համեմատականներ է տանում բնապահպանը:

Սանասարյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը հանքարդյունաբերության խնդիրներում հիմնարար գիտելիք չունի, ավելի մեղմ ասած՝ անտեղյակ լինելով՝ խիստ համարձակություն է դրսևորում: «Այ սա է ամբողջ ողբերգությունը:

Նա պարտավոր է այդ բնագավառն ուսումնասիրել, կարդալ, մյուս կողմից նա պետք է թույլ տա, որ ոլորտի հետ կապված մեկնաբանությունները կատարեն այն պաշտոնյաները, որոնք օրենսդրորեն պարտավորված են: Իհարկե, ընդհանուր առումով վարչապետը պետք է իր կարծիքն ունենա, ի վերջո, նա է որոշում կայացնողը, բայց նրբագույն խնդիրներում գործը պետք է թողնել իրավասու գերատեսչություններին»,-ընդգծում է «Կանաչների միության» նախագահը:

Նա անդրադառնում է նաև ջերմուկցիներին ուղղված վարչապետի առաջարկին՝ թույլ տալ «Լիդիանի» աշխատակիցներին մուտք գործել նախկին հանքի տարածք: «Վարչապետն Ամուլսարի հետ կապված միայն մեկ առաջարկ պետք է աներ՝ «Լիդիանն» այնտեղ մտնելու իրավունք չունի, այնտեղ պետք է լինեն բացառապես պահակներ, որոնք կհետևեն ընկերության գույքին:

Այս դեպքում, վստահ եմ, որ շրջափակումը կհանվի: Եթե այժմ վարչապետը համոզում է, որ ջերմուկցիները բացեն ճանապարհներն առանց «Լիդիանի» հանքավայր մտնելու արգելքի, ապա այս դեպքում «Լիդիանը» կամաց-կամաց Ամուլսարում իր անելիքը կանի:

Պատահական չէ, որ մի քանի «իմաստուն» պատգամավորներ կոչ են անում թույլ տալ Ամուլսարում հանքի շինարարությունը շարունակել՝ ասելով, որ, միևնույն է, դա շահագործում չէ:

Պատգամավորները և մյուս պաշտոնյաները թող չմոլորեցնեն հանրությանը, չխաբեն ժողովրդին, դա իրենց չի հաջողվի:

Ջերմուկ քաղաքն իր Ամուլսարով ու հարակից տարածքներով Հայաստանի ամենամաքուր, էտալոնային տարածքն է: Հայաստանն ունի այս հարստությունը՝ աշխարհում յուրահատուկ հանքային ջուրը, առողջարանային հրաշալի քաղաքը: Չի կարելի սա ոչնչացնել: 

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում են՝ թույլ տանք «Լիդիանն» աշխատի, եթե հանկարծ սխալներ, խախտումներ հայտնաբերենք, ապա 90 օր ժամանակ կտանք դրանք շտկելու համար, իսկ հակառակ պարագայում «Լիդիանը» նոր նախագիծ ու ՇՄԱԳ կկազմի կամ մեկընդմիշտ կփակենք հանքը: Սա աչքակապություն է:

Կա՛մ իրենք խնդիրը չեն հասկանում, կա՛մ էլ շահագրգռված են հանքի շահագործմամբ ճիշտ այնպես, ինչպես Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի ժամանակների ամենաբարձրաստիճան պաշտոնյաները և, ընդհանրապես, ամբողջ պետական մեքենան:

Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը անսասան է հանքավայրը չշահագործելու հարցում, քանի որ մարդիկ հստակ գիտեն անդառնալի վնասների ու կորուստների մասին: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը ժողովրդավարական և սոցիալական երկիր է, ուրեմն պետք է ժողովրդի ձայնը լսի, երբ ասում է, որ գնում է ճշմարտության հետևից, դա պետք է անի նաև ճշմարիտ մտքով, ոչ թե մոլոր ճանապարհով, քանի որ մոլորությամբ ու կեղծիքով ճշմարտության չես հասնի»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ)