ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Դադարեցվել է հայրենադարձության գործընթացը
SocietyՏՈՆԵՐ
Մեքսիկա՝ Չյապաս նահանգի ստեղծման օր, Նիկարագուա՝ Ազգային օր ի պատիվ Սան Խասինտո ճակատամարտում հաղթանակի, Ուկրաինա՝ Մոբիլիզացիոն աշխատողի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
407 – վախճանվել է Կոստանդնուպոլսի պատրիարք, աստվածաբան Հովհան Ոսկեբերանը:
1829– Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որով ավարտվել է 1828-1829 ռուս-թուրքական պատերազմը։
1862– ծնվել է ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը։
1905 – ծնվել է գուսան, բանաստեղծ, պատմագիր Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան):
1909– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Սերգո Պայազատը։
1918-Բաքուն գրավվել է Կովկասյան իսլամական բանակի կողմից, որին հետևել են օսմանյան բանակի և ադրբեջանցիների կողմից իրականացված եռօրյա հայկական ջարդերը:
1919– ծնվել է գրող, արձակագիր Աբիգ Ավագյանը։
1920-Երևան է ժամանել Բորիս Լեգրանի ղեկավարած խորհրդային պատվիրակությունը, որը անմիջապես հայկական կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի պայմանագրից:
1948- ԽՍՀՄ կառավարության որոշմամբ դադարեցվել է դեպի Հայաստան հայրենադարձության գործընթացը։
1939– վախճանվել է օպերային երգիչ, տենոր, հայ ազգային երգարվեստի վաստակաշատ գործիչ Արմենակ Շահմուրադյանը։
1958- Շահագործման է հանձնվել Կոտայքի ջրանցքը։
1991-ստեղծվել է «Համազգային» թատրոնը:
2007-MTC ռուսաստանյան ընկերությունը ձեռք է բերել բջջային կապի «Ղ-տելեկոմ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը:
2010-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել Հրանտ Դինքի սպանության գործով` բավարարելով դատարան ներկայացված հայցը։
2016-Տորոնտոյում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
2017-Ազգային պատկերասրահում բացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբել յանին նվիրված ցուցահանդես:
ԱՇԽԱՐՀ
81 - Տիտոսի մահից հետո նրա եղբայր Դոմիցիանոսը դարձել է Հռոմի կայսր:
786 -Աբբասիդների խալիֆաթի կառավարող է դարձել Հարուն ալ-Ռաշիդը:
1321– վախճանվել է իտալացի հռչակավոր բանաստեղծ, «Աստվածային կատակերգություն» պոեմի հեղինակ Դանթե Ալիգիերին։
1522 –ըստ Մոսկվայում կնքված պայմանագրի, Ռեչ Պոսպոլիտան ճանաչել է, որ Սմոլենսկը պատկանում է Մոսկվային:
1638 –վախճանվել է անգլիացի քարոզիչ Ջոն Հարվարդը, որի անունով է կոչվում հանրահայտ Հարվարդի համալսարանը:
1752 - Բրիտանական Կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցել է Գրիգորյան օրացույցի։
1812 –Նապոլեոնի զորքը մտել է Մոսկվա, որտեղ նույն օրը հրդեհներ են սկսվել:
1851- վախճանվել է ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը:
1867 – լույս է տեսել Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1911-սպանվել է Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինը:
1917 –Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է թագավորության վերջը և Ռուսաստանը հայտարարել հանրապետություն:
1927 - Նիցցայում ավտովթարից վախճանվել է բալետի ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:
1937 –վախճանվել է չեխ սոցիոլոգ և փիլիսոփա, հասարակական և պետական գործիչ Թոմաշ Մասարիկը:
1939 –ԱՄՆ-ում օդ է բարձրացել Սիկորսկու ստեղծած VS-300 ուղղաթիռը:
1965- ծնվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
1984 –վախճանվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:
2003- անցկացված հանրաքվեի արդյունքներով Էստոնիան անդամակցել է Եվրամիությանը:
2008 – Մոսկվայից Պերմ թռչող Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 88 անձինք։
2010 –Ֆրանսիայի Սենատը հաստատել է օրենք, համաձայն որի կանանց արգելվում է հասարակական վայրերում չադրա կրել:
Կամո Խաչիկյան