Խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրության 27 հոդվածով սահմանված անձնական ազատության իրավունքը. փաստաբան
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴՈ – 1476 որոշման մասին, ով ասես խոսում է մասնագետ, ոչ մասնագետ ու շատերի մեկնաբանությունը լսելիս տպավորություն է, որ ծանոթ չեն ՀՀ սահմանդրության 75 հոդվածին:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։
Հոդված 75.
Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը
Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:
Ամեն ինչ այնքան պարզ է, սույն նորմով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրի կողմից սհամանած չլինելը մասնավորապես քր․ դատ․ օր 35 հոդվածում, հանգեցրել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահմանադրությանբ նախատեսված հիմնական իրավունքի, այն է գոռծառնական անձռնմխելիության իրավունքի իրականացման անհնարինությանը, ինչով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի ՀՀ սահամանդրության 27 հոդվածով սհամանված անձնական ազատության իրավունքը»,- գրել է նա։