ՌԴ-ում ՀՀ դեսպանը Կալինինգրադի քաղաքապետի հետ քննարկել է տեղի հայ համայնքի գործունեությունը
PoliticsՌուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Կալինինգրադի մարզ այցի շրջանակներում հանդիպել է Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսեյ Սիլանովի հետ։ Այս մասին տեղեկացվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։
«Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հարցեր, ինչպես նաեւ շոշափել են Կալինինգրադի հայ համայնքի գործունեությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նաեւ ընդգծվել է համագործակցության արդյունավետությունը եղբայրական քաղաքների ինստիտուտի միջոցով։ Երեւանն ու Կալինինգրադը 2009 թվականից եղբայր-քաղաքներ են։ Կողմերը պայմանավորվել են խորացնել մշտական բարեկամական կապերը մշակույթի, բիզնեսի եւ զբոսաշրջության ոլորտում։
Հանդիպման ընթացքում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը քաղաքապետին հրավիրել է ցանկացած հարմար ժամանակ այցելել Երեւան։