Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. Տուժածները հսպիտալացվել են
ՀասարակությունՍեպտեմբերի 14-ին, ժամը 18։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Սեդա Կ.-ն (ծնված 1958 թ.) և Անուշ Տ.-ն (ծնված 1984 թ․), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: