Զբոսաշրջության կոմիտեն հորդորել է մոտ օրերս խուսափել Արագած բարձրանալուց
ՀասարակությունՍեպտեմբերի 14-ի ողբերգական դեպքից հետո, երբ դեպի Արագած վերելքի ճանապարհին արջը հարձակվել է Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացու վրա, և լեհ զբոսաշրջիկներից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, խորհրդակցելով Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և պատասխանատու այլ կառույցների մասնագետների հետ, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորել է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ֆեդերացիան:
Իսկ հետագայում վերելքներ կատարելիս խստագույնս պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
վերելք կատարել միայն փորձառու գիդի ուղեկցությամբ,
տեղաշարժվել միայն լեռնային արահետների ուղղությամբ,
Վերելք կատարելուց առաջ նախապես տեղեկացնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիային։