Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը: Խորհրդարանում բուռն քննարկումների արժանացած նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը:

«Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»,- ասաց Գաբրիելյանն ու հավելեց՝ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու:

Նա նշեց՝ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ, այսինչ օրն ու տեղը՝ GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:

Արտաշատի ԲԿ-ն մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսով վարակված 537 պացիենտի Պարետի որոշմամբ՝ 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը Թալինի ոստիկանները շինանյութի խանութից կատարված գողության դեպք են բացահայտվել «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է Իգալոյի վարձակալությունը մինչև 2021 թվականի հունվար Տանձուտ համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքն Աննա Հակոբյանի այցելության օրը. համայնքի ղեկավար Տիգրան Ավինյանը` սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Երբ կբացվի օդային հաղորդակցությունը. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ Աշխարհահռչակ դոները՝ նաև Հայաստանում. Տերյան փողոցում իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գործարկվել է ՀՀ նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Ղազախստանի նախագահն արագ ապաքինում է մաղթել Փաշինյանին «Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta Լոռիում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ Որքան կկազմի մինչև 10 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների տարեկան գույքահարկը ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով, ոչ թե 11 %-ով, ինչպես առաջարկում է «Գազպրոմ Արմենիան» Տիգրան Ավինյանը թեստավորվել է, հայտնի է պատասխանը ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա. Տեսանյութ
website by Sargssyan