Yerevan, 02.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին

Politics

Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցում գնալու է ճշմարտության հետևից: Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ ձևակերպել իմ և կառավարության ընդհանուր դիրքորոշումը: Մենք ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, և ճշմարտությունը պետք է ինքը մեզ բերի այս կամ այն որոշման: Եվ ճշմարտությունների առումով ես շատ կարևորում եմ, որ նաև հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Որովհետև, երբ որ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում և գնում որևէ տեղ կանգնում և ասում է, որ հիմա ես ռադիացիան կչափեմ և կպարզվի, որ այստեղ, չգիտեմ, ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում հիմա կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ինչո՞ւ եմ ասում դեպի հանք տանող ճանապարհները բացեք, որովհետև համարում եմ, որ Հայաստանում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, փաստացի կփակի ճանապարհները, եթե լինի ճանապարհները բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները: Ես չեմ ընդունում այն տեսակետը, երբ ասում են՝ կապ չունի, այսպես է լինելու և վերջ, այլ ճանապարհ չկա:  Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել, որովհետև կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն, բխեն օրենքից և Սահմանադրությունից:

ՀՀ վարչապետը բերեց Թեղուտի օրինակը: «Ես բերում եմ Թեղուտի օրինակը: Երբ ես արձակուրդում էի, Թեղուտի ամբարտակի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ, ես արձակուրդից հետո առաջին օրը գնացել եմ աշխատանքի, և կառավարության անդամներ մտել են իմ սենյակ, ասել են հենց այսօր, հենց հիմա Թեղուտի հանքը շահագործումը դադարեցնելու որոշում պիտի կայացնես, որովհետև այնտեղ կա ահա այսպիսի խնդիր, քանդվում է, կքանդվի այդ պատվարը հազարավոր զոհեր կլինեն և այլն: Ես այս պարագայում ի՞նչ եմ արել: Համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել եմ ստուգման, իրենք եկել և երաշխավորել են, որ տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի, անտեսանելի ապագայում՝ պետք է անել փորձաքննություն: Անտեսանելի ապագայի համար մենք օգտագործողին  պարտավորեցրել ենք, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացնի: Ես շատ շահագրգռված եմ եղել, որ Թեղուտի հանքը անպայման բացվի, որովհետև հասկացել, եմ, որ այդ հանքը, երբ որ այդ վիճակում էդպես անտեր մնացել է, ինքը իրենով արդեն էկոլոգիական խնդիր է, հարկավոր է այնպես անել, որպեսզի լինի կոնկրետ սուբյեկտ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նրա առաջ դնել կոնկրետ պահանջներ: Եվ բացի այդ, մենք այդ մարդկանց խոստացել էինք, որ իրենց աշխատատեղերը կվերականգնվեն: Եվ հիմա ես գիտեմ, որ կա միջազգային ընկերության կողմից փորձաքննություն, որ պատվարի հուսալիության հետ կապված եզրակացություններ է արել, և մենք քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ ահա այդ փաստաթուղթը կարող էր ծնվել որոշակի կոնյուկտուրային դրդապատճառբներով: Եվ էլի եմ ասում, եթե մեր շատ բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, երբ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ, այդ պատվարը պետք է վաղուց քանդված լիներ: Հիմա որևէ մեկն ասելո՞ւ է, ներողություն ես սխալվել եմ: Ոչ մեկ չի ասելու, ընդհակառակը պաշտպանելու են իրենց դիրքորոշումը, ասելու են կոռումպացված է, կասեն, փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել: Ինչ ասես կասեն, ամենավերջին լկտի ստերը կասեն, մենակ թե չասեն՝ կներեք, մենք սխալվել էինք»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ Ամուլսարի հարցում գնալու են ճշմարտության հետևից, ճշմարտությունը  որտեղ կբերի,  կկայացնեն համապատասխան որոշում: «Ճշմարտությունը մեզ կբերի այնտեղ, որ Լիդիանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում հնարավոր չէ այս հանքը շահագործել, այդ հանքը լրիվ օրինական հիմքով մենք կփակենք: Ընդ որում՝ շատերը հիմա ասում են կառավարությունը որոշել է տալ թույլտվություն: Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն, թույլտվությունը մեզնից առաջ տվել են, հիմա կառավարությունը երկու հարցի պետք է պատասխանի՝ կա՞ այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա: Եթե կա, չեղյալ կարվի, եթե չկա, չի արվի: Հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը էական ապրում կապրի»,- մանրամասնեց Փաշինյանը:

 

Հարցին, թե ինչ ժամկետներ նկատի ունի լիարժեք ճշմարտությունների հետևից գնալ ասելով, վարչապետը պատասխանեց. «Գիտեք, մենք հույս ունեինք, որ լիարժեք ճշմարտությունն արդեն ամբողջովին բացահայտված կլիներ, բայց կան որոշակի ընթացակարգեր, որը մենք պետք է պահպանենք: Ես առաջին օրվանից չեմ առաջնորդվել Ամուլսարի հանքը փակելու կամ չփակելու կանխավարկածով: Ինձ անհրաժեշտ է եղել, որպեսզի ես իմանամ ամբողջ ճշմարտությունը հանքի մասին: Եթե որևէ մեկը գտնում է, որ ճշմարտության հետևից գնալը ճիշտ ճանապարհ չէ, ես այդ մոտեցումը մերժում եմ միանշանակ: Նշանակում է, որ  այդ մարդը առաջարկում է հետևյալը, որ ով վեր կենա կառավարության վրա ճնշում գործադրի, կառավարությունն ըստ այդ ճնշման կայացնի որոշում. կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, կառավարությունը կայացնում է որոշում ճշմարտության և օրենքի,  իրականության և Հայաստանի ազգային և պետական շահերի վրա հիմնված»,- եզրափակեց Փաշինյանը:

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer