ԳՕ’ԶԱԼ. Սիրուշոյի անզուգական հարսի պարն ու գեղեցիկ կերպարը
LifestyleՕրերս Սիրուշոն ներկայացրեց իր «Պռեգոմեշ» ապրանքանիշի գործունեության նորությունները: Երգչուհին թողարկել է «Պռեգոմեշ» ապրանքանիշի հարսանեկան հավաքածուն:
Ինսթագրամյան իր էջում ներկայացված լուսանկարներում Սիրուշոն կրում է հարսի զգեստ ու զարդեր:
«Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ ասել, որ հայկական ամենաարագ զարգացող ապրանքանիշերից է: Ձեզ եմ ներկայացնում իմ նոր երազանք-նախագիծը: Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ: Հայոց թագուհիներից ժառանգություն ստացած հայկական շքեղությունը փոխանցում ենք այն հայուհիներին, ովքեր իրենց մեջ կրում են արքայական տոհմի ուժը, պահում են մշակույթը և այն համադրում միջազգային նորաձևության ու տենդենցների հետ: Հայ ժամանակակից աղջիկը ուժեղ է, համարձակ, արժեքները պահպանող և առաջ տանող»,-լուսանկարներին կից գրել էր երգչուհին` օգտագործելով «#ԹագուհիներիցԺառանգած» հեշթեգը:
Եվ ահա, նա ներկայացրել է իր նոր «Գօ’զալ» երգի տեսահոլովակը, որտեղ ներկայանում է հարս կերպարով ու գեղեցիկ պարով: Երաժշտությա հեղինակը հենց Սիրուշոն է, խոսքերինը` Սայաթ-Նովան:
Հարսանեկան հավաքածուն հարգանքի տուրք է լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր Սայաթ-Նովային, ով իր մուսային անվանում էր «Գոզալ»: