Ճիշտն կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին. Արամ Հարությունյան

Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

«Իշխանությունները թքած ունեն այդ իրավական գործընթացի վրա, եթե իշխանությունները շրջափակում են դատարաններ, սպառնում են դատավորներին, եթե սկսվեց գործընթաց, որ անցնեն ՍԴ-ի վրայով՝ դա արդեն իրավական գործընթացից դուրս է։ Եթե իրավական գործընթաց լիներ, ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո քրեակատարողական հիմնարկից պետք է Քոչարյանը դուրս գար կամ արտահերթ դատական նիստ պետք է արվեր եւ Քոչարյանը դուրս գար։ Մենք ուզում ենք լինի իրավական գործընթաց, բայց դրա հետեւանքները աշխարհաքաղաքական են։ Հավաքական իմաստով մեր ժողովուրդը կդավաճանի՞ Եռաբլուրում հանգչողների հիշատակը, թե չէ»,- ասաց Հարությունյանը։

Նա անդրադարձավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը. «Ճիշտն կլիներ, եթե ինքը հասցներ կալանավորել Փաշինյանին։ Ես կոչ եմ անում, որ Նիկոլ Փաշինյանին կալանավորեն ուժայինները, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Մենք իրավունք չունենք սպասելու, որ տեսնենք Նիկոլ Փաշինյանն էլի ինչ-որ վատ բան անի, նոր քայլեր անենք։ Այնպես որ այս գործընթացը շատ կարեւոր է, եւ մենք պիտի հասկանանք, որ դա սովորական դատարանի որոշում չէ, եւ Աննա Դանիբեկյանը 21-րդ դարի դատական համակարգի «Սոսե մայրիկն է»»։

Հարությունյանը նշեց, որ «Մարտի 1-ի» իրադարձությունների պատասխանատուները պետք է գտնվեն, բայց ոչ այս իշխանության գործունեության ընթացքում.

«Որովհետեւ էս իշխանության ժամանակ, եթե մենք նայում ենք հիմնական պատասխանատուն հրահրիչներն են, հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլ Փաշինյանի։ Նույն Շանթ Հարությունյանն իր ասուլիսում ասում էր՝ Նիկոլ, քո խոստացածը դրել են իմ վրա։ Էլ չեմ ասում Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը պետական դավաճանություն էր, երբ դու նստել ես տանը եւ ժողովրդին տանում ես բախման, եւ ամսի 1-ի գիշերն էլ ասում՝ ապրեք, շատ լավ էր, ի՞նչն էր լավ, որ 10 զոհ եղա՞վ»։

Խոշոր վթար «Չայնիի» ոլորաններում. DAF բեռնատարը շրջվել է ու մասամբ փակել է ճանապարհը (ֆոտո) Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՓԵՏՐՎԱՐԻ). Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում նախաձեռնվում է «անդադար ակցիա» Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ» Հայաստանը վտանգի է ենթարկվում «դառնալ դաշտ, որտեղ տեղի են ունենում մի քանի խաղացողների գործողություններ» Երեխայի հանրային ծառայությունների համարանիշը կամրագրվի ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում. «Փաստ» Վթարի հետևանքով փակ է Չարենցավանի ճանապարհը «Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումների համար միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է պրոֆեսիոնալիզմ». «Փաստ» «Այդ մոտեցումը տանում է ոչ թե ներառական աճի, այլ բևեռացման ավելացմանը». «Փաստ» Քաղաքականության արժեզրկումը. երբ հարցերի իրական քննարկմանը և լուծմանը փոխարինել է փիառը. «Փաստ» Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել Հայաստանի համար. «Փաստ» Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Չի կարելի թույլ տալ, որ ամեն ինչ կախված լինի մեկ մարդուց». «Փաստ» Ավելի քան 7 միլիոն դոլար՝ ամբիցիաների բավարարման համար. «Փաստ» Ռուսաստանյան ազատումներից անհանգստացածներ կան. «Փաստ» Այլ աշխատանքային օրերը փոխվում են, իսկ հիշատակի օրերը՝ ոչ. «Փաստ» Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը
Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ուշադիր զննեք․ կա՞ արդյոք Ձեր դաստակին այս հազվագյուտ հանդիպող գծերը: Ահա թե ինչ են դրանք նշանակում․․․ Էլեկտրաշոկեր. անասուններին զսպելու գործիքից՝ անհատական պաշտպանության միջոց Ես ամուսնալուծվել եմ սկեսուրիս պատճառով և ուզում եմ, որ իմ պատմությունը իմանան բոլոր կանայք և դասեր քաղեն… 2020 թվականին նկարահանած ամենահանելուկային դեպքերը Մարդասպանը 10 տարի թաքնվել է տայգայում փորված այս որջում. ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին է այն ներսից. ՖՈՏՈՇԱՐՔ Եթե առավոտյան սուրճ եք խնում անպայման կարդացեք սա Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Իսկ դու գիտե՞ս, թե քանի անգամ ես ամուսնանալու. 100% ճշգրիտ հաշվարկ
website by Sargssyan