Ի՞նչ պետք է աս­վեր, որ չաս­վեց.ջան­քերն ան­հա­մե­մատ շատ պի­տի լի­նեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քանի ամիս է, ինչ վարչապետ Փաշինյանն ասուլիսով հանդես չէր եկել։ Նրա վերջին ասուլիսը տեղի էր ունեցել մայիսի 8-ին։ Այս ընթացքում վերջինիս շփումը հանրության հետ տեղի էր ունենում հիմնականում ուղիղ եթերների միջոցով, որոնց ընթացքում վարչապետն, ի տարբերություն ասուլիսի ֆորմատի, կարող է խուսափել իրեն ոչ հաճելի, նուրբ թեմաների շոշափումից և հանրությանը հաղորդել իր նախընտրած ինֆորմացիան։

Եվ ահա, սեպտեմբերի 16-ին Վանաձորում տեղի ունեցավ վարչապետի՝այդքան սպասված ասուլիսը, որը, ինչպես նախորդ ասուլիսի դեպքում, մի քանի ժամ տևեց, որովհետև հանրությանը և լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր էին կուտակվել։

Վարչապետն այս անգամ ևս նախընտրեց ասուլիսը սկսել Նոր Հայաստանի մասին 100 փաստերի ներկայացմամբ, որոնց մեջ ընդգրկված էին տարբեր արդյունքներ, որ գրանցվել են այս ամիսների ընթացքում։

Սակայն այդ փաստերի մեջ կային նաև այնպիսի արդյունքներ, որոնց նշանակությունը պետության համար ուղղակի աննշան է, և հարկ չկար անգամ հիշատակել դրանք, քանի որ այդպիսի «ձեռքբերումները» ուղղակի կառավարության պարտականությունն են։ Գումարած այնպիսի «փաստեր», որոնց թվարկումն ուղղակի, մեղմ ասած, զարմանք է պատճառում, ինչպես, ասենք, կառավարական ամառանոցում Վերջին զանգի միջոցառում անցկացնելը: 

Իսկ ինչ վերաբերում է ինչ-որ առանձնահատուկ ցուցանիշների, որոնց կառավարությունը կարող էր հասնել մեծ ջանքերի գնով, ուղղակի չկային։ Կարճ ասած՝ այդ 100 փաստերում հիմնականում սովորական և ընթացիկ նշանակություն ունեցող արդյունքներ էին։

Եվ եթե վարչապետի նախորդ ասուլիսի ընթացքում ներկայացված 100 փաստերը քիչ թե շատ ուշադրության արժանացան, ապա այս անգամ այդ ցուցանիշներն ուղղակի մնացին ստվերում՝ համեմատած հարցուպատասխանի ժամանակ շոշափված թեմաների։

Եվ հարցուպատասխանի ամենաուշագրավ հատվածը վերաբերում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին վարչապետի հայտարարությանը, որից հետո այն դարձավ հանրությանը հուզող և հիմնական քննարկվող թեման։

Վարչապետը պատասխանեց նաև լրագրողներին հուզող այլ հարցերի, որոնք վերաբերում էին տարբեր խնդիրների՝ Ամուլսարից մինչև Արցախյան հիմնահարց։

Սակայն երևի թե քչերի կողմից ուշադրության արժանացած լինի այն փաստը, որ վարչապետի մոտ որոշակիորեն լարվածություն էր նկատվում, և հնարավոր է՝ դա պայմանավորված էր ԱԱԾ տնօրենի (գուցե և՝ ոչ միայն նրա) հետ ունեցած տարաձայնությունների և հրաժարականի փաստով, քանզի վարչապետը հասկանում է, որ Վանեցյանը բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում և հրաժարականի լուրերից հետո ինքը կարող է հայտնվել հանրության քննադատությունների թիրախում։

Եթե հանենք ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասը, ապա վարչապետի ասուլիսը որևէ առանձնահատուկ տեղեկությամբ աչքի չընկավ, քանի որ դրանում վարչապետը հիմնականում արծարծում էր իր այն մոտեցումները, որոնք նա նախկինում ևս բազմիցս հանրությանը հայտնել է։

Բայց ելնելով իր լրագրողական պրակտիկայից՝ վարչապետն ասուլիսը ավելի ինտրիգային և հետաքրքիր դարձնելու համար այս անգամ նույնպես շոշափեց քրեական գործերի հարուցման և գումարները հետ բերելու թեման։

Սակայն որքան էլ Փաշինյանը փորձեց գունազարդել թեման, որպեսզի գրգռի հանրության ուշադրությունը, այն չունեցավ այնպիսի արձագանք, ինչպես որ ունենում էր նախկինում։

Ամեն դեպքում ասուլիսն այն չէր, ինչն ակնկալում էր ժողովուրդը, ըստ երևույթին՝ վարչապետից այսուհետ պահանջվում է առավել մեծ ջանքեր, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները ու պահպանի հասարակության թեկուզ պարզ մեծամասնության՝ գոնե լոյալ վերաբերմունքը իր նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ Եղանակը՝ Հայաստանում Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին Երկրի թիվ մեկ «թամադայի» վերածված մարդը հումանիտար առարկաներ ուսումնասիրողներին անվանում է «թամադա». Աշոտյան Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան «Պարոն վարչապե՛տ, երկրիդ գիտնականները մնացել են լուսանցքում. մեր աշխատավարձն էլ դարձրեք 1,5 մլն»․ ԵՊՀ դասախոս Ջոկովիչը պարտվել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ահաբեկչությունների շարք Փարիզում, երկրաշարժ՝ Հայաստանում Կենդանակերպի որ նշանների տակ ծնվածները որտեղ են սիրում հանգստանալ ձմռանը Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել. 5 ժամ է պահանջվել այն մարելու համար (ֆոտո) «Անցյալի տոտալ ժխտումը խանգարում է կառուցել ապագան». ինչո՞ւ են տեղի ունենում նման ճնշումներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները իրազեկման հերթական երթով շարժվում են նախարարությունների շենք (ուղիղ) Որքանո՞վ են նվազել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի դրամական միջոցները. «Փաստ» Երբ քաղաքացու ձայնը լսելի է. «Փաստ» Որպես մեծահոգի մարդ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին մի խորհուրդ տամ «Կա՛մ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, կա՛մ էլ սա հատուկ է արվում». պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում. «Փաստ» Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան. «Փաստ» Հանրության դժգոհությունների՝ աճող ձնագնդից կարող են խուսափել միայն մի դեպքում. «Փաստ» Ինչ-ինչ նպատակներով շրջանառության մեջ դրված միֆերը չեն կարող երկար կյանք ունենալ. «Փաստ»
website by Sargssyan