Դե­պի քա­ղա­քա­կա­նու­թյո՞ւն, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռա­ցում

kommersant.ru-ն «Դա ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ անցյալ տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց անմիջապես հետո Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետ դարձած Արթուր Վանեցյանին ազատել են պաշտոնից:

Արդեն երկուշաբթի օրը երկրի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկությամբ, ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Վանեցյանը ազատվում է ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից: Արթուր Վանեցյանը գլխավորել է ԱԱԾ-ն 2018 թվականի մայիսի 10-ին՝ «թավշյա հեղափոխության» հաղթանակից և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հաստատվելուց երկու օր անց:

Դրանից առաջ նա զբաղեցրել էր ԱԱԾ Երևանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Երկուշաբթի Վանաձորում կայացած մամուլի ասուլիսում պարոն Փաշինյանը հայտարարել էր «ազգային անվտանգության ծառայության պետի հետ մի շարք քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ» պարոն Վանեցյանի հրաժարականի մասին:

Ըստ վարչապետի, պարոն Վանեցյանը, որը նաև ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հիմա կկենտրոնանա «ազգային և պետական նշանակության շատ կարևոր խնդրի` Եվրոպայի առաջնության եզրափակիչ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դուրս գալու» վրա:

Նրա հեռանալու պատճառները չեն բացատրվում, բայց հենց իր՝ Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետևում է, որ նա ամեն ինչի շուրջ չէ, որ համաձայն է եղել երկրի ղեկավարության հետ: Facebook-ի իր էջում Վանեցյանը մասնավորապես գրել է.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։

Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։

Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Իր հերթին Հայաստանի վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասել է, որ «ինքը պաշտոնապես հայտարարում է, որ այս ընթացքում չի եղել որևէ դեպք, որ, ինչպես պարոն Վանեցյանն է ասում, խնդիր է եղել սպայի պատվի համար, և հետևաբար, անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը»:

Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դժգո՞հ է եղել Վանեցյանի աշխատանքից՝ ասելով, որ «ազգային անվտանգության ծառայության ղեկավարի աշխատանքը այն աշխատանքը չէ, որը կարելի է հանրորեն քննարկել»:

Փաշինյանը նաև չի նշել որպես ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հնարավոր իրավահաջորդին՝ լրագրողներին բացատրելով, որ «կան թեկնածուներ, իրենք կքննարկեն և որոշում կկայացնեն»: Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում հայկական ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էին ԱԱԾ ղեկավարի մոտալուտ հրաժարականի մասին խոսակցությունները:

Ծառայությունը կարևոր դեր է խաղացել վարչապետի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավում, որը իր ազդեցությունն է ունեցել հին ռեժիմի մի շարք նշանավոր դեմքերի վրա: Արդյունքում, Արթուր Վանեցյանը դարձել էր նոր կառավարության ամենաճանաչված և ժողովրդական դեմքերից մեկը: Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ի ղեկավարը ներգրավված է եղել մի շարք սկանդալների մեջ:

Նրա անունը, մասնավորապես, հայտնվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով խոսակցության գաղտնալսման սկանդալում, որի իրականացնողները և պատվիրատուները, ի դեպ, հայտնաբերված չեն: ԱԱԾ- ի կողմից նաև քրեական գործ է հարուցվել Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ, որը Նիկոլ Փաշինյանի ազդեցիկ գործընկերներից և «թավշյա հեղափոխության» ակտիվ գործիչներից մեկն է եղել, ինչն էլ դժգոհություն էր առաջացրել իշխող «Իմ քայլը» դաշինքի մի շարք անդամների մոտ:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը kommersant.ru-ին տված իր հարցազրույցում բնական է համարել Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հրաժարականը: 

Ըստ նրա, «կառավարությունը կարող է երկար ժամանակ և միասին անցած ճանապարհի սկզբունքով ձևավորվել, հեղափոխություններից հետո կառավարությունները շատ արագ ձևավորվում են հեղափոխությունից և տարբեր ոլորտներից եկած մարդկանցից, որոնց միջև որոշ ժամանակ անց տրոհումներ են սկսվում, և, բնականաբար, Հայաստանում ներկայումս տեսանելի են տարաձայնություններ ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարության ներսում, և հրաժարականի այս քայլը դրա ապացույցն է»: 

Փորձագետը նաև նշել է, որ չի կարելի բացառել ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի՝ քաղաքականության մեջ մտնելու տարբերակը՝ հաշվի առնելով նրա ժողովրդականության բարձր վարկանիշը: Իր հերթին, հայաստանցի քաղաքագետ Հրանտ Միքայելյանը kommersant.ru-ին հայտնել է, որ Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը վաղուց էր քննարկվում քաղաքական շրջանակներում:

Այնուամենայնիվ, փորձագետը չի կարծում, որ ԱԱԾ նախկին տնօրենը զբաղվելու է քաղաքական գործունեությամբ, և ավելի շուտ կարող է լինել ընդհակառակը, կարելի է ենթադրել, որ Արթուր Վանեցյանը ցանկանում է լքել քաղաքականությունը: Միքայել յանը հնարավոր է համարում նաև, որ հրաժարականը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրա ղեկավարած գերատեսչության գործունեությունը ընկալվում է որպես ավելի ու ավելի հրապարակային և քաղաքականացված, ինչը հակասում է հատուկ ծառայությունների մասնագիտական էթիկային, և ինքը չի տեսնում այդ ամենը փոխելու հնարավորություն:

Կամո Խաչիկյան

 

Ըստ նրա, «դատելով նրա հայտարարությունից` հրաժարականը կապված է պետության կառուցման քաղաքականության բնույթի և մեթոդաբանության այլ ընկալման հետ, և այդ հարցում նա ղեկավարության հետ անհամաձայնություն է ունեցել, և չնայած Վանեցյանի ֆեյսբուքյան հայտարարությունը չունի կոնկրետ հասցեատեր, բայց ենթատեքստը թույլ է տալիս ենթադրել, որ ի նկատի է առնվում կա՛մ Հայաստանի վարչապետի աշխատակազմը, կա՛մ էլ խորհրդարանական մեծամասնությունը»:

Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ» Մի­այն հա­մա­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյան դեպ­քում է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու Տնտե­սու­թյու­նը ծանր իրա­վի­ճա­կում է.կրկին հա­մընդ­հա­նուր սահ­մա­նա­փա­կում­նե՞ր, թե՞ պայ­քա­րի խստա­ցում. «Փաստ» Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին «Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից». «Փաստ» «Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը Կուտակվող խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում. «Փաստ» Նոր ճակատով գրոհ իշխանության դեմ. «Փաստ» Տար­բե­րակ­ներ, տար­բե­րակ­ներ.անվնաս մնա­ցած մի­ակ «կա­մուր­ջը». «Փաստ» Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը
website by Sargssyan