Ողբերգական վրաերթ Երեւանում․ 84-ամյա տղամարդը տեղում մահացել է
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 20:00-ի սահմաններում 25-ամյա Դավիթ Կ.-ն Opel Combo մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Խանջյանի անվան դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 84-ամյա Պարույր Ե.-ին, ով տեղում մահացել է։
Փաստի առթվ հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: