Ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները
ՀասարակությունՕրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունների վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարն, իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մարտի 11-ին համայնքային սեփականություն հանդիսացող 15․405․000 դրամ կադաստրային արժեքով 13 հեկտար վարելահողը իբրև անջրդի հողատարածք անհամեմատ ցածր՝ 2․535․000 դրամով վաճառել է Երևանի մի բնակչի՝ համայնքին պատճառելով էական վնաս։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայքնի ղեկավարը հիշյալ խողովակների մի մասը վաճառել է, իսկ մյուս մասը զննությամբ հայտնաբերվել է։
Փաստի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։