Նախիջեւանում մարդ չի մնացել. Ադրբեջանի բնակիչները փորձում են գոյատեւել Թուրքիայում

Թուրքիա աշխատելու մեկնած ադրբեջանցիները դժգոհում են կյանքի ծանր պայմաններից, բայց վերադառնալ չեն ցանկանում։ Այս մասին է meydan.tv-ի ռեպորտաժը։

Ստամբուլի Գազիօսմանփաշա շրջանում շատ ադրբեջանցիներ են ապրում։ Նրանք այստեղ են եկել աշխատելու եւ հիմնականում նախիջեւանցիներ են։ Զոդող Ռամիզ Ֆարզալիեւն ասում է, որ Նախիջեւանում մարդ չի մնացել։ «Ոչ միայն Նախիջեւանում, այլեւ ամբողջ Ադրբեջանում»,- ճշտում է Ֆարզալիեւը։ «Գուցե Իլհամ Ալիեւը տեսնի մեզ եւ խղճա»,- ասում է Ֆարզալիեւը՝ ցուցադրելով սպիապատ ձեռքերը։

Թուրքիայում ադրբեջանցիները հիմնականում աշխատում են կարի ֆաբրիկաներում եւ շինարարական ոլորտում։ Ստանում են նվազագույնից ցածր աշխատավարձ։ Եթե Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 2 հազար լիրա (մոտ 550 դոլար), ադրբեջանցիները կարող են ամսական 1000-1200 լիրայի հույս ունենալ։

Դեղագործ Ասիֆ Օրուջեւը Թուրքիա աշխատելու է եկել, երբ հայրենիքում մասնավորեցրել են այն ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, եւ նա կորցրել է աշխատանքը։ Նա արդեն 14 տարի Թուրքիայում է։

Թուրքիայում աշխատելու համար ամեն ամիս պետք է վիզա ստանալ։ Բայց ադրբեջանցիներն ասում են, որ աշխատավարձի կեսը ծախսվում է փաստաթղթերի եւ ճանապարհի վրա։ Աշխատանքի թույլտվություն չունենալու տուգանքը 330 լիրա է (մոտ 70 դոլար)։ Բայց կան նաեւ այնպիսիները, որոնք աշխատում են առանց թույլտվության։ Նրանք չեն կարող օգտվել ոչ մի սոցիալական, բժշկական ծառայությունից։ Երեխաները չեն կարող կրթություն ստանալ։

«Երեխաներն աշխատում են։ Իսկ հնարավո՞ր է արդյոք աշխատել եւ սովորել։ Կան այնպիսիները, որոնք անգամ տառաճանաչ չեն»,- ասում է Ասիֆ Օրուջեւը։

Մաթանաթ Հուսեյնովան Թուրքիա է եկել 17 տարի առաջ։ Ընտանիքն ապրում է կիսանկուղային շինությունում եւ ուրախ է, որ գոնե պատուհան կա, որից արեւի լույսն է ներս ընկնում։ Ծանոթներից ոմանք դա էլ չունեն։ Հուսեյնովան ասում է, որ կվերադառնար հայրենիք, եթե աշխատանք լիներ։ Թուրքիայում կյանքը հեշտ չէ, ոչինչ չի ստացվում հետ գցել, բոլոր եկամուտները գնում են վարձին եւ ուտելիքին, ասում է Հուսեյնովան։

Ադրբեջանցիներն ասում են, որ Թուրքիայում էլ են վատ ապրում։ Բայց այստեղ նրանք գոնե կարող են գոյատեւել։

Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ» Կով­կա­սի ամե­նա­հին խո­հա­նո­ցը հայ­կա­կանն է «Ի՞նչ սրտով գնա­յի ու հաշ­վառ­վեի մի հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ շա­բաթ­ներ առաջ երի­տա­սարդ կի­նը և նրա չծնված երե­խան մա­հա­ցան»․ «Փաստ» Տնտե­սա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» իրա­կա­նու­թյուն չի դառ­նում և վե­րած­վում է ուտո­պի­ա­յի․ «Փաստ» Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է. «Փաստ» Քաղ­տեխ­նո­լոգ. «Օրենք­նե­րը սկսել են սպա­սար­կել նոր՝ անձ­նիշ­խան հա­մա­կար­գի շա­հե­րը». «Փաստ» Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. «Փաստ» Արցախում «ռասկլադի» փոփոխություն, ըստ էության, չի լինի. «Փաստ» Ին­չո՞ւ է ՍԴ դա­տա­վոր Ֆե­լիքս Թո­խյա­նը ազատ­վել ամ­բի­ո­նի վա­րի­չի պաշ­տո­նից. «Փաստ» Չեխիան դադարեցրել է Թուրքիային զենքի ու զինամթերքի վաճառքը
website by Sargssyan