Կենդանակերպի նշանների ամենա-ամենա նշանները
LifestyleԿենդանակերպի ամենաուժեղ նշանը՝ Ձկներ։
Աստղաբանները կարծում են, որ ամենաուժեղ նշանը Ձկներն են։ Սա բավականին տարօրինակ է, քանի որ այս համաստեղության ներկայացուցիչները շատ տպավորվող են և զգայուն։ Սակայն Ձկների ներուժի պաշարն է շատ մեծ, որը չունի կենդանակերպի ոչ մի նշան։ Եվ երբ, օրինակ, համառ Խոյերն ու Այծեղջյուրները պարտվում են, Ձկները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում։ Կարելի է ասել, որ նրանք ծնկում են, սակայն չեն կոտրվում։
Կենդանակերպի ամենասեքսուալ նշանը՝ Խոյ
Ամենասեքսուալ նշանը համարվում է Խոյը։ Այս համաստեղության ներկայացուցիչները եռանդուն են , գրավիչ, կրքոտ, ակտիվ։ Սիրային հարցերում չկա իրենց հավասարը։ Խոյը ուշադրություն է գրավում իր խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ։
Կենդանակերպի ամենանենգ նշանը՝ Կարիճ
Ամենանենգ նշանը Կարիճն է։ Եթե այս նշանի ներկայացուցիչները սկսում են վրեժ լուծել ապա իրենց կանգնեցնել չի հաջողվի։ Իրենք գործում են ամենաճարտարամիտ մեթոդներով և իրենց շատ բարդ է կասկածել կամ ինչ-որ բանում «մերկացնել»։ Կարիճները ամենավտանգավոր և չար թշնամիներն են։
Կենդանակերպի ամենահավատարիմ նշանը՝ Կույս
Աստղագետները ամենահավատարիմն են համարում Կույսի կենդանակեպի նշանի տակ ծնված մարդկանց։ Այս մարդիկ ձգտում են ամբողջ կյանքի համար զուգընկեր գտնել և շատ ընտրողական են երկրորդ կեսին գտնելու հարցում։ Եթե նրանք մեկին ընտրեն, ապա վստահությամբ կարելի է ասել, որ այս նշանի ներկայացուցիչները երբեք չեն դավաճանի։
Կենդանակերպի ամենագեղեցիկ նշանը՝ Աղեղնավոր
Արտաքնապես ամենագրավիչ նշանը Աղեղնավորն է։ Այս նշանի տակ ծնված մարդիկ բնատուր գեղեցկություն և ներդաշնակ կառուցվածք ունեն, ինչը լիարժեք իրավունք է տալիս իրենց համարվել ամենագեղեցիկը։ Բացի այդ իրենք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է իրենց գեղեցկությունն ու գրավչությունը։
Կենդանակերպի ամենաբարի նշանը՝ Ցուլ
Կենդանակերպի ամենաբարի նշանն է Ցուլը։ Նա չի սիրում կոնֆլիկտներ, միշտ ճկուն է և նրբանկատ շփման մեջ, ինչն, իհարկե, ինքնին իր բարյացակամության նշանն է հանդիսանում ։ Ցուլերը կարող են անհատույց օգնություն ցուցաբերել՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ապացուցելով իրենց մեծահոգությունը։
Կենդանակերպի ամենահաջողակ նշանը՝ Երկվորյակ
Ամենահաջողակ նշանը Երվորյակներն են։ Հաճախ իրենք հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, ինչն իրենց ավելի հաջողակ է դարձնում՝ ի տարբերություն կենդանակերպի մյուս նշաններին։ Երկվորյակները էությամբ լավատեսներ են, իսկ դա արդեն իրենց հաջողությունների 90 % է։
Շարունակությունն՝ այստեղ