ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան

Հետաքրքիր է, որ Ացախի հերոս Վիտալի Բալասանյանը թեև կտրուկ է արտահայտվում Հայաստանի ներկա իշխանությունների մասին, սակայն Հայաստանյան իշխանությունները կարծես լսում են գեներալի հորդորները:

Դեռ օրեր առաջ էր նա հայտարարել, որ ուժային կառույցների ղեկավարները, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ոստիկանապետը, ՔԿ և ՀՔԾ ղեկավարները և ՀՀ դատախազը պետք է հրաժարական տան: Իր այդ մոտեցումը նա թեև կապում է դեռևս մայիսի 19-ին ՀՀ տարածքում իր մեքենան խոզարկության ենթարկելու փորձի, ինչպես նաև Վանեցյան-Խաչատրյան հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունը տարածվելու հետ, բայց ուշագրավ է, որ այդ հայտարարությունից հետո, մեկ օրվա տարբերությամբ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը:

Ստացվում է, որ տարիների փորձառությունը Բալասանյանին օգնեց ճիշտ կանխատեսել իրավիճակը, կամ, գուցե, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է որոշել հետահայց գնահատական տալ ամիսներ առաջ կատարվածին և հանգել այն եզրակացության, որ իրավական պետություն կառուցելու ճանապարհին առանց խուզարկության մասին դատարանի վճռի չէր կարող Արցախի հերոսի մեքենան կանգնեցվել և խուզարկության փորձ կատարվել, ինչը նրանց չհաջողվեց:

Ամեն դեպքում, եթե իշխանությունները հայտարարում են, որ այլ որակի իրավական պետություն են ցանկանում կառուցել, ապա այդ ճանապարհը պետք է այնպես անցնեն, որ բոլորի հանդեպ իրականացվող գործողությունները բխեն օրենքի տառին և ոգուն համապատասխան: Հակառակ դեպքում ամեն ինչ կնմանվի յուրայինների և ուրիշների միջև ընթացող պայքարի կամ մարտեր առանց կանոնների, որի հետևանքները մենք արդեն տեսել ենք դեռևս 90-ական թվականների սկզբին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․Բաթոյանն ամփոփել է տարին Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Ինչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներ Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ) Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Oրվա խորհուրդը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար բաց են անվաշղթաների կիրառման դեպքում Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել Դեկտեմբերի 8-ը Նկարչի միջազգային օրն է Իսրայելը Իրանի ռմբակոծությունն անվանել է միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու հնարավոր տարբերակ Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել
website by Sargssyan