Ի՞նչ գույք է վաճառել ու ի՞նչ է ձեռք բերել Արտաշատի քաղաքապետը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 4 738 144 ՀՀ դրամ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներից:
Արտաշատ համայնքի ղեկավարի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 4 738 144 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:
Աշխատավարձից ստացված եկամուտը համապատասխանաբար կազմել է 3 638 144 ՀՀ դրամ: Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 1 100 000 ՀՀ դրամ եկամտի մասին:
2018 թվականին Կարեն Բենիամինյանը կատարել է գործարքներ՝ կապված շարժական գույքի օտարման և ձեռք բերման հետ: 2018թ. հարկային տարում Արտաշատի ղեկավարը 7 000 000 ՀՀ դրամով ձեռք է բերել «LEXUS ES 350» մակնիշի ավտոմեքենա:
Նշված ժամանակահատվածում Կ. Բենիամինյանը 20 400 000 ՀՀ դրամով վաճառել է «TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0» մակնիշի ավտոմեքենան:
Կ. Բենիամինյանը Արտաշատ համայնքի ղեկավար է նշանակվել 2017 թվականին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում