Նոր սկանդալ Վրաստանում. նախագահը ներում է շնորհել մարդասպաններին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից 3 մարդասպանի ներում շնորհելը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն: Օգոստոսի 28-ին սպանության համար մեղադրված 3 անձ լքել է կալանավայրը:

Զուրաբիշվիլին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատապարտվածների համաներման վերաբերյալ մորատորիումի մասին եւ այդ հարցով աշխատանքային խումբ ձեւավորել խորհրդարանում:

Վարչապետը դրական է գնահատել նախագահի կողմից մորատորիումի հայտարարումը՝ համաձայնվելով, որ համաներման գործընթացն անհրաժեշտ է փոխել:

«Իհարկե, օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչի մասին վկայում է մորատորիում հայտարարելու նախագահի ձեռնարկած քայլը: Դա պետք է խորհրդարանում քննարկման առարկա լինի, եւ, իհարկե, պետք է որոշակի զտիչներ տեղադրվեն, որպեսզի համաներման ներքո չհայտնվեն մարդիկ, որոնք մեղավոր են լուրջ հանցանքների, հատկապես սպանության համար»,- ասել է Գախարիան:   

Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչու է նախագահը ներում շնորհել մարդասպաններին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ելենա Խոշտարիան չի բացառում, որ այդ գործում կան կոռուպցիայի եւ ընտանեվարության նշաններ:

«Այսօր ակնկալվում էր, որ ճեպազրույցի ժամանակ նախագահը կհայտարարի եւս մեկ մարդասպանի ներում շնորհելու մասին, սակայն բացատրությունների փոխարեն գործընթացը դադարեցվեց: Ինչո՞ւ պետք է մարդիկ զոհաբերվեն նախագահի անպատասխանատվության պատճառով: Նա չհիմնավորեց իր որոշումը: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Խոշտարիան: 

«Խնդիրը համակարգի մեջ չէ. նախագահը կարող է ներում շնորհել՝ ում ցանկանում է, սակայն հանրության շրջանում հարց է առաջանում՝ ինչու պետք է նման որոշումը վիրավորի հարազատներին կորցրած ընտանիքներին: Պատասխանը կարող է մեկը լինել՝ կամ դու շատ կոշտ ես, կամ ինչ-որ հետաքրքրություն ունես: Այլ բացատրություն չի կարող լինել: Նա պետք է խոսի հենց այդ մասին, այլ ոչ թե ինչ-որ համակարգի: Ես չեմ կարող որեւէ այլ շարժառիթ պատկերացնել, եթե չկան կոռուպցիայի եւ ընտանեվարության նշաններ»,- հավելել է պատգամավորը:   

Qantas ավստրալական ավիափոխադրողն առաջին անգամ իրականացրել է ամենաերկար ուղիղ չվերթը Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին. զինծառայողի նկատմամբ հարուցված քրգործը համաներումով կարճվել է Ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին. Նիկոլ Փաշինյան Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը Թուրք զինվորականները վերահսկողություն են սահմանել Սիրիայում Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ Զարեհ Սինանյանն Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ քննարկել է Սիրիայի վերջին իրադարձությունները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում
Հորոսկոպի 3 լավագույն ծնողները. Նրանց երեխաները միշտ երջանիկ են 5 անուն, որոնք կնոջը բերում են երջանկություն և հաջողություն. բախտն ուղղակի վազում է այս անունների տեր կանանց հետևից Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը հմայել է աստղային մայրիկի երկրպագուներին Բարձրահասակ ու կարճահասակ աղջիկների ամենօրյա խնդիրների մասին GIF-երով Երբեք չեք կարող կռահել, թե որ հայ հայտնի երգչի երիտասարդ տարիների լուսանկարն է (Photo) Միշտ օրիգինալ Նազենի Հովհաննիսյանի յուրահատուկ երևանյան աշնանային look-ը (լուսանկարներ) Խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհի Զիրոյանի ընկերը գաղտնի նկարահանել ու ցույց է տվել, թե ինչով էին զբաղված Իննան ու Զիրոյանը կեսգիշերին, երբ նկարահանումներ... Այս միրգը պարունակում է վիտամին B16, ինչը ամենաշատն է անհրաժեշտ կանանց Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը
website by Sargssyan