ԱՄՆ կոնգրեսականները Հայաստան այցի շրջանակում որոշել են այցելել նաեւ Ղարաբաղ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը հոկտեմբերի 1–ին Հայաստան մեկշաբաթյա այցի շրջանակներում որոշել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելել, ԱՄՆ-ի Կոնգրեսում անցած Ամերիկայի հայկական համագումարի միջոցառման շրջանակներում հայտարարել է Պասադենան ներկայացնող Ջուդի Չուն, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ես առանձնակի հետաքրքրությամբ նախատեսում եմ Արցախ այցելել, որպեսզի ինքս համոզվեմ, թե այնտեղ իրավիճակն ինչպիսին է»,– ասել է Ջուդի Չուն։

«Այս միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու զինադադարը խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»:

Ջուդի Չուն փորձելու է նաեւ հավելյալ 6 միլիոն ուղղակի ամերիկյան օգնություն ապահովել Ղարաբաղին: Կոնգրեսականի խոսքով, նա տպավորվել էր դեռեւս գարնանը Կոնգրեսում կայացած Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից. «Արցախ այցելել հատկապես շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»:

Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիր եւ համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնի կարծիքով՝ իրենց այցը հատկապես կարեւոր է, քանի որ ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո.

«Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի նոր կառավարությանն ու խորհրդարանին»:

Փալոնի խոսքով, չնայած Պետքարտուղարությունն ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ է տվել խուսափել Ղարաբաղ այցելությունից, պատվիրակությունը որոշել է, այնուամենայնիվ, կատարել նաեւ այդ այցելությունը: Ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը, ապա դրա շրջանակներում կոնգրեսականները նախատեսում են հայաստանցի գործընկերների հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը.

«Մենք շատ խանդավառված ենք թավշյա հեղափոխության արդյունքով։ Հայաստանն ավելի ժողովրդավար երկիր դառնալու ճանապարհին է։ Մեզ ոգեշնչում է նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների իրականացման եւ երկրում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քաղաքական կամքը»:

Qantas ավստրալական ավիափոխադրողն առաջին անգամ իրականացրել է ամենաերկար ուղիղ չվերթը Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի լրացուցիչ ընտրություններ Երիտասարդ տղամարդը խեղդամահ է արել 47-ամյա սիրուհուն, որը նախատել էր նրան թանկարժեք նվերների համար Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. կան զոհեր և վիրավորներ Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով․ Հակոբ Կարապետյան Վոլգոգրադում հայտնաբերվել է մանկապարտեզի անհետացած աշխատակցուհու մարմինը Աֆեկտի վիճակում կրակել է ծառայակցի գլխին. զինծառայողի նկատմամբ հարուցված քրգործը համաներումով կարճվել է Ներկա ենք Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երեւանյան համերգին. Նիկոլ Փաշինյան Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր Պենտագոնի ղեկավարը ժամանել է Աֆղանստան «Թալիբան»-ի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Mercedes-ը, Kia Forte-ն, Opel-ն ու 06-ը Թուրք զինվորականները վերահսկողություն են սահմանել Սիրիայում Ռաս էլ Այն քաղաքի նկատմամբ Զարեհ Սինանյանն Ամերիկայի Հայ դատի խորհրդի ղեկավարության հետ քննարկել է Սիրիայի վերջին իրադարձությունները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը ՀՌՇ կապավորները Հայաստանում տոնել են ՌԴ ԶՈՒ կապի զորքերի 100-ամյակը Նոր Գեղիում խնձորի արձան կբացվի. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում Հայաստան-Վրաստան սահմանին կայծակը սպանել է հովվին ու տասնյակ ոչխարների Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հակասում է Եվրոպական կոնվենցիային. Գեւորգ Կոստանյան Ռուս տղամարդը ինքնասպանություն է գործել ուղիղ եթերում
Հորոսկոպի 3 լավագույն ծնողները. Նրանց երեխաները միշտ երջանիկ են 5 անուն, որոնք կնոջը բերում են երջանկություն և հաջողություն. բախտն ուղղակի վազում է այս անունների տեր կանանց հետևից Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը հմայել է աստղային մայրիկի երկրպագուներին Բարձրահասակ ու կարճահասակ աղջիկների ամենօրյա խնդիրների մասին GIF-երով Երբեք չեք կարող կռահել, թե որ հայ հայտնի երգչի երիտասարդ տարիների լուսանկարն է (Photo) Միշտ օրիգինալ Նազենի Հովհաննիսյանի յուրահատուկ երևանյան աշնանային look-ը (լուսանկարներ) Խորամանկություններ, որոնք ցանկացած աղջկա կդարձնեն իսկական գեղեցկուհի Զիրոյանի ընկերը գաղտնի նկարահանել ու ցույց է տվել, թե ինչով էին զբաղված Իննան ու Զիրոյանը կեսգիշերին, երբ նկարահանումներ... Այս միրգը պարունակում է վիտամին B16, ինչը ամենաշատն է անհրաժեշտ կանանց Երկվորյակները ևս մեկ անգամ կբախվեն ներքին արգելքին. Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը
website by Sargssyan