ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Միաժամանակ ընտրվել է երկու Հռոմի պապ

ՏՈՆԵՐ

Թայլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու և Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Բելառուս՝ Մաքսավորների օր, Ղըրղըզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910– ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918– գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 —ծնվել է հայազգի բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը, հանդիսանում է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954- ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969– ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990- ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդը»:

2005- իր ծննդյան օրը 83 տարեկանում վախճանվել է Գրիգոր Պոժենյանը:

2006- Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որն այդպիսի առաջին մարզադաշտն է Հայաստանի մարզերում:

2007- տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար Մեծ Բրիտանիա է մեկնել պատվիրակություն Հայաստանից:

2010- հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011-բացվել է Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։

2013- կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը:

ԱՇԽԱՐՀ

622 – տեղի է ունեցել Մուհամեդի և նրա հավատակիցների վերաբնակեցում Մեքքայից Մեդինա:

1066- Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել Ֆուլֆոդի ճակատամարտը, որի պատճառը Նորվեգիայի թագավոր և Վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի խռովությունն էր Անգլիայի կառավարության դեմ։

1187– Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը Երրորդ խաչակրաց արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1378- Ուրբանուս VI-ը և Կլեմենտ VII-ը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապ:

1519 - Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 –ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադեյ Բելլինսհաուզենը, որը հանդիսանում է Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը

1792- Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 –ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը, որը հանդիսանում է առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը:

1854-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը:

1870 –իտալական զորքերը, գրավելով պապական տարածքները, մտել են Հռոմ՝ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք. ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապը առանձնացել է իր պալատում՝ Վատիկանում, և հայտարարել իրեն և իր աջակիցներին «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946– տեղի է ունեցել Կաննի առաջին կինոփառատոնը։

1957– վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 –վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը:

1990– Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից։

1999 –բելգիական Անտվերպենում սկսել է գործել «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում կարող էին ստանալ ոչ միայն «նորեկները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 –վախճանվել է տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002 –Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008– Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով զոհվել է 54 մարդ, իսկ 266-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Կամո Խաչիկյան

Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական լարվածության մասին Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բնակիչներին․ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ինչպես են հայկական ստորաբաժանումները խոցում թշնամու տանկը. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Կորոնավիրուսի 554 նոր դեպք, առողջացել է 583, մահացել 15 մարդ Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան «Լույսը բարի չէր». Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարչապետի պարտականությունները դրվում են Տիգրան Ավինյանի վրա Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան նոր նշանակում է արել
website by Sargssyan