Երեւանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ОбществоԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակի բազմոցին հայտնաբերել Վազգեն Վ.-ի (ծնված 1947 թ.) դին: