Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում էր․ նա ներկա է եղել համերգ-նախագծի նկարահանմանը (ֆոտո)
SocietyՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, շրջայց է կատարել հեռուստաընկերությունում, մասնավորապես, եղել է արխիվի նոր մասնաշենքում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և տեղադրված նոր տեխնիկական միջոցներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արխիվային նոր մասնաշենքը համալրվել է թվայնացման և արխիվային նյութերի վերականգնման ժամանակակից սարքավորումներով՝ JICA պետական գործակալության աջակցությամբ:
Այնուհետև վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել է Առաջին ալիքի աշխատանքային հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը: