Ամուսարի հարցում իմ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը․ Փաշինյան

Ամուսարի հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի մասն ասում է Ամուլսարը սար է, ինչ ուզում է, լինի, աշխարհն էլ կեսից  քանդվի, պետք է Ամուլսարը մնա սար, մյուս մասն ասում է աշխարհը քանդվի, Ամուլսարը պետք է շահագործվի։ Ես ուրիշ բան եմ ասում՝ ասում եմ մենք հայ հանրության եւ միջազգային հանրության հետ պետք է լինենք ազնիվ եւ մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից։ Հիմա դա էկոլոգիական աղետ է, թե էկոլոգիական աղետ չի, այդ հարցի պատասխանը դե ֆակտո եւ դե յուրե  ես պետք է ստանամ։ Շատերը հիմա ինձ արձագանքելու են, թե էդ ի՞նչ ես խոսում, պարզ չի՞։ Ո՛չ, պարզ չի,  որովհետեւ այդ մարդկանցից շատերը ասում էին, կառավարության անդամներ էին մտել իմ սենյակ, ասում էին հենց հիմա փակի, Թեղուտի հանքը հիմա փակի, քանդվում է, հազարավոր զոհեր․․․ բայց պարզվեց՝ ճիշտ չեն ասում»,-նշեց նա։

Փաշինյանին Ամուլսարի հարցում օրթոդոքսությունն  է անհանգստացնում․ «Ինձ այս հարցում անհանգստացնում է օրթոդոքսությունը, որ այդպես է ու վերջ։ Տեղեկացված որոշում է պետք կայացնել։ Ես համաձայն չեմ, որ ում ճնշումը մեծ եղավ, նրա ճնշման տակ պետք է որոշում կայացնենք։ Համենայն դեպս, ես եւ կառավարությունը որեւէ ճնշման տակ չպետք է որոշում կայացնենք»։

Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե մեկ մարդու, այլ 3 միլիոն մարդու Սահմանադրություն Այսօր տեղի կունենա ամենամեծ քննությունը Խույս է տալիս ինքն իրենից Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին և համոզմունք է հայտնել, որ նրանք պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան ընդդեմ ԱՄՆ-ի Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ)
website by Sargssyan