Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը

Արցախի «Արդարություն» կուսակցությունն անդրադառնալով Հայաստնի անկախության տոնի ժամանակ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին մարզպետ կոչելու հարցին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հայտարարությունը՝

«Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Արցախը միասնական մեկ հայրենիք են, երկու պետական կազմավորումներով: Գաղտնիք չէ, որ երկու հայկական հանրապետությունով ներկայանում ենք միայն այն պատճառով, որ մարտավարական առումով նման կերպ ավելի արդյունավետ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին, ավելի նպաստավոր դիրքեր ունենալով բանակցային գործընթացում։

Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այս փուլում, այն էլ Հայաստանի Հանրապետության անկախությանը նվիրված տոնակատարության ժամանակ ինչ-որ մեկը պետք է իրեն իրավունք վերապահի և ի լուր աշխարհի Արցախի Հահրապետության նախագահին անվանի Արցախի մարզպետ: Նման անհեռատես և անօրակարգ հայտարարությունները չեն կարող ընդունելի լինել Արցախի «Արդարություն» կուսակցության համար, քանի որ դե ֆակտո Արցախն ունի սուվերեն պետության բոլոր պետական կառուցակարգերը և կառավարման ինստիտուտները:

Նման իրավիճակում, առանց հաշվի առնելու հանրաքվեով և սահմանադրությամբ ամրագրած Արցախի բնակիչների կարծիքը:, այսօրինակ անպատասխանատու հայտարարություններով որևէ մեկն իրավունք չունի փորձել հերթական անգամ սեպ խրել հայկական երկու հանրապետությունների իշխանությունների ու ժողովրդի միջև:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է հանդես գալ հայտարարությամբ և դատապարտել նման մոտեցումը, քանի որ այն չի բխում ներկայիս տեսլականից, բացի այդ, առաջացնում է անհարկի լարվածություն:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը բոլորին կոչ է անում հայտարարություններ անելիս լինել կոռեկտ և հաշվի առնել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում գտնվող Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներն ու դրանից բխող անցանկալի հետևանքները»:

«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը մասամբ ավտոբուսներով փակված է Փրկարարները վարորդին եւ չորս ուղեւորի տեղափոխել են Սեւան-Դիլիջան ճանապարհ Մոսկվայի օդանավակայանում առանց փող, սոված նստած ենք. ՀՀ քաղաքացին ահազանգում է. Hraparak.am Մարտի 26-ից ապրիլի 1-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ Ադրբեջանի զինուժի կրակոցների հետեւանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին Գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն Հաճախ նմուշառում կատարում ենք հենց տներից. Արսեն Թորոսյան Ում է վերաբերում սոցաջակցության 4-րդ միջոցառումը եւ ինչպես մարդիկ կարող են այն ստանալ. Նախարարության պարզաբանումը Եղանակը՝ Հայաստանում «Անտարբերության վիրուսից»՝ կորոնավիրուս կամ ու՞ր մնացին ազատամարտիկները Ինչո՞ւ են Մարզահամերգային համալիրում նման մեծ թվով մահճակալներ տեղադրվել. Արսեն Թորոսյանի պարզաբանումը «Գ.Ծառուկյան» հիմնադրամի սոցիալական աջակցությունը Իջևանի անապահով ընտանիքներին Որոշ ժամանակ հետո կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել. Արսեն Թորոսյան Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը չի արգելվելու. Հայաստանում դեֆիցիտ չկա ու չի լինելու. Բաբկեն Թունյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Նոր որոշում. Մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող եւ աշխատանք չունեցող ընտանիքներին կտրվի 26 500 դրամ՝ ամեն երեխայի համար COVID-19 պանդեմիա. աշխարհը սննդի դեֆիցիտի կբախվի. DW «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել Կորոնավիրուսով պացիենտը վարակիչ է ախտանիշների առաջանալուց 1-3 օր առաջ. CDC
«Կարանտինն ազդում ա պսիխիկայի վրա»․ Անատի Սաքանյանը ցույց է տվել, թե ինչ վիճակի է հասել այս օրերին Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին Շուշաննա Թովմասյան. Ինձ համար չկա արգելված հագուստ Վանգան ասել էր, որ հորոսկոպի այս 4 նշանները հարստանալու են Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից Լյարդի ցիռոզի արդյունավետ բուժում տան պայմաններում. այս բնական բաղադրատոմսերը իսկական հրաշք են գործում «Վերջապես հեռու ինքնամեկուսացումից»․ Տեսեք՝ որտեղ է «թաքնվել» Շուշան Երիցյանը Տեսամագնիտոֆոն. մեկ տոննանոց սարքից մինչև համատարած օգտագործում Վրաստանի առողջապահության հերոս նախարարն է. որոշումների արդյունքում Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը ամեն օր ավելանում են... «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ (Video)
website by Sargssyan