Հայաստանը հնի ու նորի կիզակետում

Հասարակությունը շարունակում է գերի մնալ հնի ու նորի պայքարում: Մի կողմից նախկին քաղաքական ուժերն են Փաշինյանի կառավարման օրերը հաշվում,  մյուս կողմից փաշինյանական կառավարությունը փորձում է իր ունեցած լեգիտիմ իշխանության շոշափուկները տարածել ողջ աշխարհով մեկ:

Եվ եթե առաջինի դեպքում պատկերն այդքան էլ իրատեսական չէ,  ապա երկրորդի դեպքում հստակ կարելի է արձանագրել որ նոր իշխանությունները կարողանում են նախկինների թողած ժառանգության տակից դուրս գալ: Իհարկե, որոշակի թերացումներ լինում են, առանց որոնց հնարավոր չէր լինի, քանի որ նախորդ տարիներին երկիրը ղեկավարած իշխանություններն այնպիսի բազմաշերտ ու բազմաչափ լաբիրինթոսներ են հասցրել սարքել, որ այն քանդելը մեկ ամսվա կամ մեկ տարվա գործ չէ: 

Ամեն ինչ սեփականաշնորհած, վարձով ուրիշին տրված կառույցները, բնական է, որ աշխատելու էին այնքան, որքան իրենց խիղճն էր թույլ տալու, բայց արի ու տես, որ երբ գործին խառնվում է շահույթը, ապա բարեխղճության բոլոր մուսաները լռում ու բթանում են:

Եվ այս պայմաններում, թեև հասարակությունը Փաշինյանից օր առաջ լուծում է պահանջում, սակայն, տարիների ընթացքում գոյացած տիղմի մեջ թիավարելն այնքան էլ արագ չի ստացվում:

Մնում է հաշվել պղտոր ջրում ձուկ որսացողների թիվը, ու շատ արագ պարզ կդառնա, թե որտեղից են ծնվում Փաշինյանի հրաժարականի կոչերն ու նրա հասցեին հնչող տարաբնույթ անտրամաբանական մեկնաբանությունները:

Մեկ բան հստակ է, որ Հայաստանը օտարի կառավարմանը հանձնած նախկին իշխանություններն այսօր չեն կարողանում մարսել այն միտքը, որ իրենք այլևս երկիրը կթելով չեն կարողանալու հարստանալ: Այդ է պատճառը, որ առանց վարանելու կարող են ամեն ինչ հորինել, եղածը մրոտելու և արժեզրկելու համար:

Իսկ թե հասարակության կողմից ինչպիսին կլինի դրա պատասխանը, ցույց կտա ժամանակը:  

 

Արմինե Գրիգորյան

Գողության կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանել է նախկինում կատարած ևս 33 հանցադրվագ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում Արարատ Միրզոյանն ընդունել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ Մամուլի հաղորդագրություն (Տեսանյութ) 20 մլն դրամի վատնում մանկապատանեկան մարզադպրոցում. դատախազություն Թուրքիայի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք « Սկզբում մտածեցի, որ երեխան չի դիմանա թռիչքին, բայց ...». Սիլվա Հակոբյանը Կրեմլի դահլիճում հանդես է եկել դստեր` Միլայի հետ Դավութօղլուի հիմնած կուսակցության լիդերներից մեկը հայ է Կյանքից հեռացել է աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը «Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ»
website by Sargssyan