Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում


«Վաղշաբթիների» երկիր ենք դարձել. գյուղատնտեսությունն արհամարհված է, գյուղացին՝ միայնակ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» օրաթերթը գրեթե յուրաքանչյուր համարում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտին: 

Բարձրաձայնում ենք խնդիրների՝ մասնավորապես ոլորտի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի և առկա հիմնախնդիրների մասին: 

Փորձագետներն էլ համաձայնում են դիտարկումների հետ՝ փաստելով՝ ոլորտն արհամարհված է, խնդիրները լուծում չեն ստանում, գյուղացին մնացել է միայնակ: 

Խնդիրներն իրոք լուծում չեն ստանում, այլ ավելի տեսանելի են դառնում հատկապես աշնանային բերքահավաքի այս բուռն շրջանում:

Վերջին հրապարակումներից մեկում գրել էինք, որ գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում: 

Խոսքը մասնավորաբար վերաբերում է սմբուկին, որը գործարանների մեծ մասը չի ընդունում կամ էլ ընդունում է շատ էժան գներով, ինչի հետ գյուղացիները համաձայն չեն: 

«Փաստի» լրագրողն Արմավիրի մարզում ականատես էր եղել, թե ինչպես են հսկայական քանակությամբ սմբուկը գյուղացիներն ուղղակի թափում ճանապարհին և հեռանում:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ ոչ միայն սմբուկի մթերման խնդիրն է սրվել, այլ մյուս մշակաբույսերի ևս: Առհասարակ ոլորտը թաղված է խնդիրների մեջ: «Արմավիրի մարզում բողոքում են ձմերուկի մթերումից:

Շատ են բողոքները ոռոգման համակարգից: 

Օրինակ՝ Գետամեջ գյուղը 28 օր է՝ ոռոգման ջուր չի ստացել: Խոշոր անասունների գլխաքանակի անկում, բանջարեղենի մթերման խնդիր, լոլիկի ցեցը մնաց, գումարները կերան, ցեցի դեմ չպայքարեցին: 

Պետությունը լավ վարկերը տալիս է վերամշակողներին: Ոչխարաբուծության ծրագիր են մշակել, որն աբսուրդ է, գյուղացու հետ որևէ առնչություն չունի: Գործարարներին փող են տալու, որ գնան, ոչխար առնեն ու բերեն: Դա եղավ ոչխարաբուծության զարգացո՞ւմ»,-ասում է Բերբերյանը:

Նա նշում է՝ գյուղերում բարձիթողի վիճակ է: 

«Որևէ փոխվարչապետ, պաշտոնյա չի ուզում գյուղատնտեսությանն առնչվող խնդիրներով զբաղվել: 

Չգիտեմ՝ ի՞նչ են մտածում: Նա, ով այսօր Հայաստանի գյուղատնտեսությանը վնաս է տալիս, շատ շուտով պատասխան կտա դրա համար, օրերը հաշված են:

 Գյուղնախարարությունը փակեցին, գյուղացուն թողեցին մեն-մենակ իր խնդիրների ու հոգսերի հետ: Չգիտեմ ով է շատ ակտիվորեն Հայաստանից արմատախիլ անում գյուղատնտեսությունը: 

Շատ մտածված քայլ է, բայց թե ում ձեռագիրն է, դեռ պարզ չէ: 

Ո՞նց կարելի է քսան տոկոս ՀՆԱ ունեցող բնագավառի գերատեսչությունը վերցնել ու մի օրում փակել»,-նշում է մեր զրուցակիցը: 

Բերբերյանն ընդգծում է՝ «փողոցային» տնտեսություն չի լինում:

 «Փողոցներում ամբախ-զամբախ խոսալով չէ: Տնտեսությունը պետք է վարել, համակարգված աշխատել, մասնագետների ներգրավել: 

Մեզ մոտ փողոցային տնտեսություն են վարում: Վաղը սա կսարքենք, մյուս օրը՝ այն: «Վաղշաբթիների» երկիր ենք դարձել: 

Այսպես շարունակել այլևս չի կարելի, մեղավորները պետք է պատասխան տան, թե այդ ինչպե՞ս է մեր երկրում գյուղատնտեսության բնագավառն այս ողորմելի վիճակում հայտնվել, ինչո՞ւ ոչինչ չի արվում»,-եզրափակում է Բերբերյանը՝ հավելելով, որ գյուղացիներից շատերն իրեն զանգում և ասում են, որ տրակտորներով գալու են քաղաք, սակայն առայժմ իրենք կարողանում են զսպել մարդկանց զայրույթը: 

«Փաստը» թեմային առնչվող հարցերով դիմեց էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից ստացել ենք այսպիսի պատասխան. «2019 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է շուրջ 6200 տոննա սմբուկ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4300 տոննայի դիմաց: Այսինքն` մթերման ծավալներն աճել են 44,2 տոկոսով, ինչը վկայում է սմբուկի պահանջարկի մեծացման մասին: 

Միաժամանակ, եթե կա մասնավոր խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն այն համայնքների կամ ֆերմերների, ովքեր բողոքում են սմբուկի իրացումից, խնդրում ենք տրամադրել այն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը