Նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մի խո­րաց­ման դո­մի­նո­յի էֆեկ­տը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշունը աչքի է ընկնում իշխանության ներսում ակտիվ գործընթացների ծավալմամբ: Թվում էր, թե այս օրերին հանրության շրջանում բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է պահպանել իշխող ուժի միասնականությունը, այնուամենայնիվ, շատ շուտով խորացան տարաձայնությունները վարչապետի և իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև առաջին իսկ առիթի դեպքում (Վանեցյանի ու Օսիպյանի թեման՝ մի կողմ):

Իշխանության ներսում տարաձայնությունների առաջին ծիլերը դրսևորվեցին Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը հրաժարվեց աջակցություն հայտնել իշխող ուժի, իսկ ավելի ստույգ՝ մարզպետի թեկնածուին:

Թերևս նաև դա էր պատճառը, որ Միքայել յանը, ով ՔՊ վարչության նախագահն էր, այս անգամ չընտրվեց կուսակցության վարչության կազմում: 

Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Միքայելյանը չի մասնակցում «Իմ քայլը» խմբակցության նիստերին, իսկ հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե նրան անգամ կարող են հեռացնել կուսակցությունից։

Հաջորդը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրն էր, որ երևան հանեց իշխանության ներսում առկա տարակարծությունների ողջ սպեկտորը, որից հետո էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր դրեց իր մանդատը:

Ի դեպ, իշխանական կուլիսներում այդ թեմայով ուշագրավ խոսակցություններ են ընթանում, այդ թվում՝ Առաքելյանի հետագա ծրագրերի և այդ մասին վարչապետին նրա ընկերներից մեկի կողմից «դանոս» հասցնելու մասին:

Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների դժգոհությունն ավելի կխորանար, եթե կառավարությունը Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման օրակարգը չհետաձգեր: 

Եվ պատահական չեն մամուլում տարածվող տեղեկությունները, թե Փաշինյանն էլ իր հերթին դժգոհ է խորհրդարանում իր կուսակից պատգամավորների գործունեությունից և անգամ որոշ պատգամավորների հորդորել է մանդատները վայր դնել:

Իշխանական համակարգում ճաքը դրսևորվեց արդեն կառավարությունում, երբ ԱԱԾ և ոստիկանության պետերը հրաժարական տվեցին: Վերլուծաբանների մի մասը այդ հրաժարականները պայմանավորեցին նրանով, որ իշխանությունը ցանկանում է առաջիկայում գործի դնել իրավապահ ուժերը դեպի Ամուլսար տանող ճանապարհը բացելու և հանքի շահագործումն ապահովելու համար:

Իսկ փորձագետների մյուս մասն էլ այն կարծիքին էր, որ այդ երկու կառույցների ղեկավարների հրաժարականները պայմանավորված էին առաջիկայում հարուցվելիք քրեական գործերի շղթայով, որի պատասխանատվության տակ Վանեցյանը և Օսիպյանը չցանկացան մտնել:

Հանրությունը դեռ չէր մարսել այս հրաժարականների թեման, երբ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե հրաժարականների շարքը շարունակվելու է, և այս անգամ իրենց պաշտոններից հեռանալու են մի շարք նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ: 

Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, կերևա առաջիկայում, սակայն սա չի լինելու ներիշխանական ճգնաժամի խորացման վերջին հանգրվանը, քանի որ առջևում հասարակությունը բախվելու է մի այնպիսի առանցքային խնդրի, ինչպիսին գազի թանկացումն է:

Առանց այն էլ սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող Հայաստանի համար գազի թանկացումը չի կարող բողոքի ալիք չբարձրացնել հանրության շրջանում, և հարցական է, թե իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ բողոքի ստվարացման դեպքում ինչպես կպահեն իրենց կառավարող համակարգի տարբեր ներկայացուցիչներ:

Իշխանությունից տարբեր սեգմենտների տարանջատման գործընթացը, կարծես թե, դոմինոյի էֆեկտ է ստանում։ 

Եվ այսօր արդեն վերլուծելով ներքաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ տարբեր քաղաքագետներ այն եզրահանգմանն են գալիս, որ իշխանությունից տարանջատված ներկայացուցիչները կարող են ձևավորել նոր այլընտրանքային բևեռ, որի դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ հետագա քաղաքական գործընթացներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723 Մահացել է Կարեն Վարդանյանը Սա դեռ սկիզբն էլ չի. մերժվել է միայն հայցի ապահովման միջնորդությունը. Ալվինա Գյուլումյան /տեսանյութ/. 24news «Ժողովուրդ». Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են. ծրագրերը չեն փրկում ոլորտը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ է օգտագործել, սկսվել է «կապկային դատավարությունը» «Իրատես». Մի նախարարացու է՞լ չունեք. Ինչու Փաշինյանը չի կողմնորոշվում «Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային կյանքերի հետ». «Փաստ» «Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխարգելելն է». «Փաստ» «Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չունեինք ու այսօր էլ չունենք». «Փաստ» Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տեղաշարժ տեսանելի չէ Կապիտալ ծախսերի թերակատարման և չօգտագործված տնտեսական ներուժի թնջուկը. «Փաստ» «Չեմ կարծում, որ վերականգնումը հնարավոր կլինի հեշտ ու արագ իրականացնել». «Փաստ» Միմյանց չեն վստահում ու զբաղված են «բոչկա գլորելով». «Փաստ» ՍԴ դատավորների հարցում երկընտրանքի առջև են. «Փաստ» Ի՞նչ «դեմոմետր» ունեն իշխանությունները. «Փաստ» Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան 2 չվերթ կլինի ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել
website by Sargssyan