Քաղաքական համակարգում ճգնաժամի տարրեր են նկատվում

ՀՀ ներքաղաքական կյանքում ինտրիգային ու անկախնատեսելի իրավիճակները հաջորդում են միմյանց, հաճախ դրանք տեղի են ունենում բավականին ինտենսիվ, և, որ ամենագլխավորն է՝ կայծակնային արագությամբ։

Վերջին մի քանի օրը ՀՀ ՊՆ կողմից անց է կացվում լայնածավալ զորավարժություններ։ Նախօրեին այդ զորավարժությունների շրջանակում ԵԿՄ-ում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռակա բանավեճին, ասել է․ «ԱԱԾ պետը իմ ընկերն է, իմ ընկերն էլ մնալու է»։ Անդրադառնալով Լոս Անջելեսում Փաշինյանի հայտարարությանը, թե Վանեցյանի նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, Միքայելյանն ասել է .«Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»։ Համաձայնեք, որ սա բավականին թունդ հայտարարություն է, որ որ ամենակարևորն է բացահայտ հակասում է Փաշինյանի հայտարարությանը։

Ի դեպ սա առաջին դեպքը չի, որ Միքայելյանը, այսպես ասած «դուրս» է գալիս Փաշինյանի դեմ․ դա դեռևս տեղի ունեցավ ամռանը աբովյանի ՏԻՄ ընտրությունների ընթացքում, երբ նա նախ չպաշտպանեց ՔՊ թեկնածուին, ապա իր հայտնի հարցազրույցում ակնհայտ տապալեց Կոտայքի մարզպետի՝ իրական թիրախում ունենալով վարչապետին։ Փաստացի Միքայելյանը Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է ու ներկայումս իրեն դիրքավորում է վարչապետի ընդդիմախոսների ճամբարում՝ պաշտպանելով գեներալին։

Նույն օրը, գրեթե Միքայելյանի հայտարարությանը զուգահեռ, բավական քողարկված, բայց անսպասելի, հայտարարությամբ հանդես եկավ նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը, ով իր խոսքում ասել էր․ «Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է»։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Մանվել Գրիգորյանի վիճակը մտահոգում է ոչ միայն իրեն, այլև՝ բոլոր երկրապահներին։ Սա նույնպես հակափաշինյանական հայտարարություն է, ինչը մտածելու առիթ է տալիս, թե ինչ է կատարվում պետական համակարգի ուժային բլոկում։

Իրավիճակը, ինչ խոսք, ուշագրավ է, քանի որ քաղաքական դաշտի երկու գործող առանցքային դեմքերը՝ Տոնոյանը և Միքայելյանն իրենց աջակցությունն են հայտնում արդեն իսկ քաղաքական ասպարեզը թողած երկու մյուս առանցքային գործիչներին՝ Վանեցյանին ևԳրիգորյանին: Միքայելյանի և Տոնոյանի հայտարարությունները խոսում են ոչ այնքան անձերի, որքան պետականամետ գծի աջակցության մասին, որի անքակտելի մասն է կազմում երկրի զինված ուժերի, պատերազմական ուղի անցած ռազմական գործիչների հանդեպ հարգանքը,  և բացահայտում են այն ամլությունը, որն այս առանցքային և նուրբ հարցում առկա է վարչապետ Փաշինյանի և իր քաղաական թիմի մեծամասնության մոտ: Եվ եթե Փաշինյանը իր ելույթում բառացի հայտարարում էր, որ ԱԱԾ նախկին պետի հրաժարականի տեքստը անարգանք էր ՀՀ  զինված ուժերի նկատմամբ, եթե իր իսկ կողմից գեներալի կոչմանն արժանացած գործչին մեկ ամիս անց անվանում է պուտչիստ, ապա Միքայելյանի և Տոնոյանի մեսիջները ավելի քան բացահայտ կերպով այդ նույն «մեղադրանքի» սլաքները ուղղում են հենց դեպի Փաշինյանը՝ կարծես ցանկանալով ցույց տալ, թե ով է իրականում շահարկում ՀՀ զինված ուժերի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը։

Մի կարևոր դրույթ ևս․ չի կարելի բացառել, որ Վանեցյանն ու Միքայելյանը նոր քաղաքական բևեռ ձևավորեն՝ դառնալով Փաշինյանի իշխանության թիվ մեկ քննադատը, և լուրջ կոսոլիդացիայի սկիզբ հանդիսանան։ Հավանաբար պատահական չէր, որ Սասուն Միքայելյանն իր հարցազրույցում անընդհատ արծարծում էր 7000 երկրապահների առկայության թեզը՝ փորձելով Փաշինյանին հասկացնել, որ հնարավոր բաժանման դեպքում ինքը միայնակ չէ։  

 Անդրանիկ Հարությունյան

Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել «Ես տարաձայնություն ունեմ ձեր առաջարկի հետ». Արսեն Թորոսյանը՝ փոխվարչապետին Վանեցյանի քայլը կոնսոլիդացրել է ընդդիմությանը, իսկ իշխանությունների խաղաքարտերը խառնել է իրար ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար Եվս մեկ ապացույց, որ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հիմքեր չկան Կառավարական դաչաներից քաղաքական աղբանոց Ինչի՞ ավելին չեք ասում, գաղտնի՞ք ա․ Փաշինյանը՝ պետական գույքի մրցույթների մասին Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի, իսկ իրավունքը պե՛տք է գերակայի. Արթուր Ղազինյան Դիմակների համար տուգանքները բարձրացնող նախագիծը կրկին կբերվի՞ ազգային ժողով ՄԻԵԴ-ը չի մերժել ՍԴ դատավորների դիմումը ՍԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է սննդի ոլորտում գործող մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն ԴԱՀԿ-ում խախտումներ են արձանագրվել Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը Հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկ Հայկը անհապաղ օգնության կարիք ունի յուրաքանչյուրիս թեկուզ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է Մուննաթ ու անկարողություն
website by Sargssyan