Ծանրամարտի Հայաստանի հավաքականի վերադարձը հայրենիք հետաձգվում է

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թաիլանդի Պատայա քաղաքից Ուկրաինայի մայրաքաղաք Կիև ժամանել է ուշացումով ու սեպտեմբերի 29-ի երեկոյան նախատեսված Կիեւ-Երեւան չվերթին թիմը չի հասել։ Ծանրորդները Հայաստան կվերադառնան առաջին հարմար չվերթով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

Սպասվում է, որ թիմը Երեւան կժամանի հոկտեմբերի 1-ին, 02։50-ին։

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթեւ Հակոբյան (87 կգ):

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 մեդալ. Սիմոն Մարտիրոսյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյան՝ ոսկե մեդալ. աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյան՝ արծաթե մեդալ. աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյան՝ աշխարհի բրոզե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը 109 կգ քաշայինների պայքարում նվաճեց երկամարտի 429 կգ արդյունքով: Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանեց նաեւ այս վարժության աշխարհի ռեկորդ:

89 կգ քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն: Պոկում վարժությունում այս տարվա Եվրոպայի չեմպիոնը 167 կգ արդյունքով չորրորդն էր, իսկ հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ եւ երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Միրիին:

+109 կգ քաշայինների պայքարում օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց երկամարտի 460 կգ արդյունքով: Նույն քաշային կարգում հանդես եկած այս տարվա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 437 կգ (192+245)։ Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը գրավեց երկրորդ տեղը՝ բարձրացնելով 212 կգ, ինչը անձնական ռեկորդ է։ Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 248 կգ, Ռուբեն Ալեքսանյանը 245 կգ-ով երրորդն էր։ Այս քաշային կարգում շարունակում է անգերազանցելի մնալ Լաշա Տալախաձեն՝ 484 կգ (220+264):

Մյուս քաշային կարգերում փոքր բրոնզե մեդալ նվաճեց միայն 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 10 կգ-ով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը եւ, բարձրացնելով 178 կգ, նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը 5-րդն է:

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ արդյունք՝ զբաղեցնելով 12-րդ տեղը:

Կանանց պայքարում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով 10-րդ տեղն է, B խմբում հանդես եկած 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը երկամարտի 202 կգ արդյունքով 6-րդն է: Աշխարհի առաջնությում միակ ձախողումը Անդրանիկ Կարապետյանինն էր: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը 81 կգ քաշային կարգում երկամարտում 0 ստացավ՝ ձախողելով հրում վարժությունը։ Պոկում վարժությունում Կարապետյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 168 կգ եւ այդ արդյունքով գրավեց երրորդ տեղը։ Հրում վարժությունում Կարապետյանը չկարողացավ բարձրացնել նախապես պատվիրած 195 կգ-ն:

Լուսինե Շահբազյան

Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ «Չերամիզիա»-ն գործարան կհիմնի Ջերմուկում. Գ.Ծառուկյանի և Ֆ.Պոլիդորիի ներդրումային նոր նախագիծը Եթե Նիկոլի թիմի մյուս անդամները համեմատվում են Չալոյի հետ, ապա Արսեն Թորոսյանը ВОЗ-ի տղա է ու վերջ. Սուրեն Սուրենյանց Գագիկ Ծառուկյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 320 է, մահվան դեպքերինը՝ 625 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանը էլի ցույցեր է հրահրում «Հրապարակ». ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցի­ան դար­ձել է ՖԻ­ՖԱ-ի ան­դամ Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշնա­ման­քով.գործ­նա­կան հար­թու­թյունն իր տե­ղը զի­ջել է ան­բո­վան­դակ խո­սակ­ցու­թյուն­նե­րին. «Փաստ» Աշ­խա­տանք գտնե­լու հե­ռան­կա­րը գրե­թե զրո­յա­կան է. «Փաստ» «Հրապարակ». Կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի, գաղտագողի, հանրության աչքից հեռու «Կա­րող է ունե­նանք շատ լավ փաս­տա­թուղթ, խնդիրն իրա­կա­նա­ցումն է». «Փաստ» «Պետք է սո­վո­րենք ճիշտ վե­րա­բեր­վել թե՛ սե­փա­կա­նու­թյան ինս­տի­տու­տին, թե՛ սե­փա­կա­նու­թյան իրա­վուն­քին». «Փաստ» Մի­ակ ել­քը մնում է ներ­քին տու­րիզ­մը. որ­քա­նո՞վ դա կօգ­նի թույլ չտալ ոլոր­տի փլու­զու­մը. «Փաստ» Էլի մե­ղա­վոր են բո­լո­րը իշ­խա­նու­թյուն­նե­րից բա­ցի. «Փաստ» «Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար». «Փաստ» Իշխանությունները զարմացել են ու անակնկալի եկել. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին. «Փաստ» Մար­զա­յին հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն­նե­րի հարցն ուսում­նա­սիր­վում է. «Փաստ»
website by Sargssyan