Դատական համակարգի նկատմամբ ճնշումները և ընտրովի «արդարադատությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իրական ժողովրդավարական և իրավական պետության ձևավորումը անհնար է առանց ուժեղ և անկախ դատական իշխանության։ 

Իսկ ուժեղ դատական համակարգ ունենալու համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն իշխանության մյուս ճյուղերից՝ օրենսդիր և գործադիր իշխանություններից լիովին անկախ գործի, որի դեպքում կդրսևորվի իշխանության ճյուղերի տարանջատումը և կապահովվի ինքնազսպումն իշխանության ներսում:

Միայն անկախություն ունեցող դատական համակարգը կարող է պաշտպանել բոլոր մարդկանց իրավունքներն ու ազատությունները և ապահովել երկրի ներսում օրենքի գերակայությունը: 

Դրա հետ մեկտեղ դատական համակարգի անկախությունը հիմքեր է ստեղծում երկրի տնտեսության զարգացման համար, քանի որ ներդրողները իրենց գումարները ներդնում են այնպիսի երկրներում, որտեղ իրենց ներդրումները պաշտպանված կլինեն օրենքով և իրենք կամայականությունների զոհ չեն դառնա:

Սակայն դատական իշխանության անկախության պահանջի սոսկ իրավական ամրագրումը դեռևս բավարար չէ, և դրա գործնականում կիրառությունը ենթադրում է գործառական, ինստիտուցիոնալ, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար: 

Այդ է պատճառը, որ բազմաթիվ երկրներում գործում են դատական իշխանության անկախության համար պատասխանատու մարմիններ՝ առավելապես դատական խորհուրդների տեսքով։

Անցած տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր դատական համակարգի անկախության և դրա արդյունավետ գործունեության խնդիրները շարունակում են մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում: 

Եվ թվում էր, թե դատական համակարգի անկախությունն ապահովող մեխանիզմներ գործի կդրվեն, սակայն մենք ականատես եղանք դատական իշխանության անկախության նկատմամբ կատարված ոտնձգությունների, որի ամենացայտուն օրինակը գործադիր իշխանության ղեկավարի կողմից դատարանները շրջափակելու կոչն էր, իսկ հաջորդ օրը նրա կողմնակիցների կողմից դատարանների շրջափակումը և դատավորների գործունեության խոչընդոտումը:

Չնայած դրանից հետո վարչապետը հայտարարեց դատական համակարգի ներսում վեթինգ իրականացնելու մասին, սակայն դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունները չավարտվեցին: 

Եվ ներկայումս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանությունը փորձում տարբեր մեխանիզմների և ճնշումների միջոցով հասնել Սահմանադրական դատարանի լուծարմանը և նոր ու կախյալ դատարանի ձևավորմանը:

 

Ուստի այսպիսի պայմաններում, երբ դատական համակարգը իշխանության կողմից ճնշումների է ենթարկվում, և այդ գործողություններին համապատասխան գնահատական չի տրվում, սկսում է նախադեպ ձևավորվել դրա կրկնության համար: Եվ պատահական չէ, որ օրերս մի երիտասարդ դատավորին տեսանկարահանելով հարցեր էր տալիս՝ մասնավորապես նշելով. 

«Արդյո՞ք Դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»։ Նա փաստացի ցիտել էր Նիկոլ Փաշինյանին: Սակայն ուշագրավ է, որ այս դեպքից հետո քրեական գործ հարուցվեց այն մասով, որ այդ երիտասարդը հետապնդել և ճնշումների է ենթարկել դատավորին:

Ստացվում է մի իրավիճակ, երբ ընտրովի «արդարադատություն» է գործում: Օրինակ՝ երբ քաղաքացիները վարչապետի կոչով արգելափակում են դատարանների շենքերը և չեն թողնում դատավորներին կատարել իրենց աշխատանքը, ապա դա պատժելի գործողություն չէ, երբ իշխանությունների կողմից կազմակերպված ճնշումների են ենթարկվում դատավորներ Ազարյանն ու Գրիգորյանը, դա թույլատրելի է, երբ իշխանության կողմից ուղղորդված ամբոխը հայհոյում ու վիրավորում է ՍԴ դատավորներին, այդ թվում՝ կանանց՝ Արևիկ Պետրոսյանին ու Ալվինա Գյուլումյանին (սա շեշտում ենք, քանզի հաճախ է նշվում, որ «ճնշումների ենթարկված» Դանիբեկյանը կին է), ապա սա նույնիսկ անհրաժեշտություն է, իսկ երբ նման վարքագիծ է դրսևորում մեկ այլ քաղաքացի, ապա այն պատժելի է օրենքի ողջ խստությամբ: 

Անկասկած է, որ այդ երիտասարդը կատարել է անթույլատրելի արարք, սակայն նա կատարել է ավելի մեղմ արարք, քան նույն Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները: Ուրեմն, խնդիրը անձը չէ, այլ ընտրովի մոտեցումը:

Փաստորեն իշխանությունը առաջնորդվում է երկակի, եռակի, քառակի ստանդարտներով. նույն արարքը մի դեպքում կարող է լինել պատժելի, որովհետև ուղղված է եղել իշխանության քիմքին հաճո անձի դեմ, իսկ մյուս դեպքում՝ ոչ: Եթե իրոք ցանկություն կա ունենալ իրապես անկախ դատական համակարգ, ապա պետք է գնահատական տրվի դատական համակարգի նկատմամբ բոլոր ոտնձգություններին: Ափսոս, դրան հավատալու հիմքեր առանձնապես չկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
website by Sargssyan