Մոլդովան հույս ունի, որ կսկսվեն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններ ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ. Դոդոն

Մոլդովան հույս ունի, որ բանակցություններ կսկսվեն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ։ Այս մասին ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ ելույթ ունենալով Երեւանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Նրա խոսքով՝ Մոլդովան հետաքրքիր փորձ ունի, որը կարող է հետաքրքրել նաեւ ԵՏՄ անդամ երկրներին։ «Արդեն 5 տարի Մոլդովայում ներդնում են ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ընդ որում՝ դա տեղի է ունենում ԱՊՀ, բալկանյան երկրների եւ Թուրքիայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի առկայության հետ միաժամանակ։ Մենք կարող ենք կիսել այդ ոչ հեշտ, բայց արժեքավոր փորձը։ Մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ բանակցություններ կսկսվեն ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի՝ այդ երկու խոշոր միջազգային կազմակերպությունների միջեւ ազատ առեւտրի մեծ գոտու ստեղծման շուրջ։

Մենք աջակցում ենք նման համաձայնագրի կնքման գաղափարին, ինչը կդառնար լուրջ առաջընթաց Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնական Եվրոպայի ստեղծման ճանապարհին։ Մոլդովան եվրոպական պետություն է, որն աշխարհագրորեն եւ աշխարհաքաղաքականապես գտնվում է այդ գործընթացների կենտրոնում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Մոլդովան մտադիր է ուսումնասիրել Զարգացման եվրասիական բանկին մասնակցութան հնարավորությունը։ «Մենք հասկանում ենք տնտեսական շահը, որը կարող է ստանալ Մոլդովան Զարգացման եվրասիական բանկի գործունեությանը միանալու հետեւանքով։ Դա ոչ միայն նոր եւ ռազմավարապես կարեւոր ներդրումային նախագծերի ներդրումն է մեր երկրի տարածքում, այլեւ համատեղ նախագծերի իրականացումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ։ Կարծում եմ, որ բանկի գործունեության հանգամանալից ուսումնասիրումը եւ հանդիպումները նրա ղեկավարության հետ թույլ կտան մեզ որոշել Մոլդովայի համար առաջնահերթ ներդրումային նախագծերը եւ առաջ տանել Զարգացման եվրոպական բանկին հանրապետության մասնակցության գաղափարը»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ Մոլդովան ծրագրում է նաեւ  լուծել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մշտական ներկայացուցչի հարցը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Մոլդովայի մշտական ներկայացուցչի առկայությունը թույլ կտա սերտ կապեր պահպանել հանձնաժողովի հետ, օպերատիվորեն տեղեկատվություն ստանալ՝ կապված առեւտրատնտեսական, մաքսային, տեխնիկական, սանիտարական եւ այլ կարգավորումներում փոխգործակցության զարգացման հետ։ Ավելին, Մոլդովան կկարողանա ավելի կառուցողական երկխոսություն վարել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ՝ ընդլայնելու համար առեւտրային, ներդրումային, տեխնոլոգիական համագործակցությունը։

Ուզում եմ նշել, որ ընդհանուր առմամբ պահպանվում է դրական դինամիկա Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Մոլդովայի Հանրապետության առեւտրում։ Նախկինում ապրանքաշրջանառությունն ավելացել էր 10 տոկոսով, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին այն ավելացել է 6 տոկոսով։ Մոլդովան առաջարկելու բան ունի Եվրասիական միության երկրներին, եւ այս հարցի շուրջ մենք աշխատում ենք»,- նշեց Դոդոնը։

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը 15 միլիոն դրամ հատկացրեց «Ազգային արժեքների պահպանում և տարածում» թեմայով մրցույթի հաղթողներին Գույքահարկի բարձրացումը կազդի ՀՀ բնակչության խոցելի շերտերի վրա. փորձագետ Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին ՈՒՂԻՂ. Հայաստանի ու Վրաստանի վարչապետների հանդիպումը Բաղրամյան 26-ում Զորավարժությունը սկսված է (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությունը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց ՈՒՂԻՂ. Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների հետևանքները, միջազգային հանրության արձագանքը, Հայաստանի դիրքորոշումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շա­հա­գործ­ման է հանձն­վել 1756 բնա­կա­րան Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է․ բոլորով գնում ենք դբա լավը․ Փաշինյան Ի՞նչ որո­շում կա­րող է կա­յաց­նել Երև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը Քանի՞ անշարժ գույք ու ի՞նչ դրամական միջոցներ ունի նախագահի խորհրդականը․ «Փաստ» Կով­կա­սի ամե­նա­հին խո­հա­նո­ցը հայ­կա­կանն է «Ի՞նչ սրտով գնա­յի ու հաշ­վառ­վեի մի հի­վան­դա­նո­ցում, որ­տեղ շա­բաթ­ներ առաջ երի­տա­սարդ կի­նը և նրա չծնված երե­խան մա­հա­ցան»․ «Փաստ» Տնտե­սա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» իրա­կա­նու­թյուն չի դառ­նում և վե­րած­վում է ուտո­պի­ա­յի․ «Փաստ» Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է. «Փաստ» Քաղ­տեխ­նո­լոգ. «Օրենք­նե­րը սկսել են սպա­սար­կել նոր՝ անձ­նիշ­խան հա­մա­կար­գի շա­հե­րը». «Փաստ» Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. «Փաստ» Արցախում «ռասկլադի» փոփոխություն, ըստ էության, չի լինի. «Փաստ»
website by Sargssyan