Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ընդլայնում է սահմանները

Սեպտեմբերի 17-24-ը Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպումներ ունեցավ Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքների ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20- ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:

Նուրսուլթանում ձևավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար Հայկ Սողոյանը:

Ղազախստանի հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ Իշխան Զաքարյանը և Հայկ Սողոյանը քննարկեցին կազմակերպչական բազմաթիվ հարցեր:

Այնուհետև Իշխան Զաքարյանը ժամանեց ԱՄԷ: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի 11-հոգանոց պատվիրակությունը Համահայկական խաղերի պատմության ընթացքում առաջին անգամ խաղերին մասնակցեց այս տարի: 

Սեպտեմբերի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը և ԱՄԷ- ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը հյուրընկալվեցին ԱՄԷ- ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպիսկոպոս Սարգիսեանին:  Թեմական խորհրդի անդամների և Աբու-Դաբիում համայքի որոշ ներկայացուցիչների հետ քննարկվեցին համահայկական հաջորդ խաղերի ընթացքում պատվիրակությունների ձևավորման և մասնակցության խնդիրները: Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը քաջատեղյակ էր և ոգևորված Համահայկական 7-րդ խաղերի անցկացման և հատկապես բացման արարողությամբ:

Նա տեղեկացրեց,  որ բավականին գործ է արել Քաթարում և հաջորդ խաղերին ակնկալվում է Դոհայի մասնակցությունը ֆուտզալ և բասկետբոլ մարզաձևերում:

Համատեղ քննարկումների արդյունքում արձանագրվեց, որ հաջորդ խաղերին բավականին ընդգրկուն մասնակցություն կունենան Շարժա և Աբու-Դաբի քաղաքները:

Վերջում Մեսրոպ եպիսկոպոս Սարգիսեանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին պարգևատրեց իրենց բարձրագույն մեդալով:

Առաջիկայում սպասվում են իշխան Զաքարյանի հանդիպումները Ռուսաստանի և եվրոպական այն քաղաքների ներկայացուցիչների հետ, որոնք փոքր թվով են մասնակցում կամ ընդհանրապես չեն մասնակցում Համահայկական խաղերին:

 

Եղանակը Հայաստանում Սիրիայում թուրքական բանակի ռմբակոծման հետևանքով լրագրող է զոհվել «2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը Հայ շախմատիստների արդյունքները` Մեն կղզու մրցաշարի հերթական տուրում Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Մեկնարկել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները Արտակարգ դեպք Արագածոտնում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհն ու Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերը բեռնատարների համար փակ են Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել
website by Sargssyan