Երևանի քաղաքապետարանը հորդորում է փոխանցված գումարից նախ վճարել աշխատավարձը
БлогԵրևանի քաղաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադառնալով օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար «Սանիթեք» ընկերության կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարվելիք գումարին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պաշտոնական.
Երեւանի քաղաքապետարանը այսօր «Սանիթեք» ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։
Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Հայտնում ենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլեւս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից»։