Երբ նո­րից ժո­ղո­վուրդն է մե­ղա­վոր, այլ ոչ թե իշ­խա­նու­թյու­նը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցանկացած պետության հզորությունը կախված է առաջին հերթին բնակչության քանակից և բնակչության ակտիվ հատվածի գործունեությունից։ 

Այն երկրները, որոնք ունեն մեծաքանակ բնակչություն, իրենց ժողովրդագրական ռեսուրսները տրանսֆորմացնում են նաև տնտեսական հզորության, որի ակնառու օրինակ կարող ենք դիտարկել Չինաստանի և Հնդկաստանի արագ տնտեսական զարգացման տեմպերը։

 

Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ժողովրդագրական խնդիրներն ավելի են խորանում, և բնակչության նվազումն իր բացասական ազդեցությունն է թողնում այդ երկրների տնտեսական հնարավորությունների և զարգացման տեմպի վրա։ 

Որոշ եվրոպական երկրներ փորձեցին այդ խնդիրը ժամանակավորապես լուծել ներգաղթի կազմակերպման և էժան աշխատուժի ներգրավման միջոցով, սակայն կան երկրներ, որտեղ ոչ միայն ծնելիության ցուցանիշն է ցածր, այլև արտագաղթի պրոցեսը շարունակական բնույթ ունի, և այս երկրների շարքում է նաև Հայաստանը, որի դեմոգրաֆիական պատկերի վրա մեծապես ազդում է նաև երկրի սոցիալ-տնտեսական դրությունը:

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նոր իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե քայլեր են ձեռնարկելու, որ երկրի ժողովրդագրական պատկերը բարելավվի, և դրա կուլմինացիան եղավ Ստեփանակերտում վարչապետի հայտարարության տեսքով, թե մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, սակայն, ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի ավելանալու, այլև պակասելու է 150 հազարով. Հայաստանում ապրողների թիվը դառնալու է 2 միլիոն 816 հազար մարդ։

Հայաստանի ժողովրդագրական պատկերը բարելավելու նպատակով այս տարի կառավարության կողմից ձևավորվել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ։

 Եվ այս խորհրդի՝ օրերս տեղի ունեցած նիստում որոշվեց, որ 2020 թվականից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնցից ամենաառանցքայինը առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 300 հազար դրամ դարձնելու որոշումն էր։ 

Ճիշտ է՝ ծնելիության խրախուսման ծրագրերի իրականացումը որոշակիորեն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանում ծնելիության մակարդակի բարելավման վրա, սակայն երկրի բնակչության թվի արագ աճի համար բավարար չէ, իսկ դրա կառավարությունը պետք է ցուցաբերի համալիր մոտեցում։ 

Ծնելիության խրախուսման որոշակի ծրագրերի իրականացմանը զուգահեռ պետք է մարդկանց համար ստեղծվեն կայուն աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չմնան նպաստների հույսին կամ չարտագաղթեն։ Սակայն այս ուղղությամբ կառավարությունը լուրջ ձեռքբերումներ չունի։

Եվ դա է պատճառը, որ վարչապետը որպես կառավարության աշխատանքի արդյունք ներկայացնում է ոչ թե մեծաթիվ աշխատատեղերի ստեղծումը, այլ գրանցված աշխատատեղերի աճը, որն, ըստ էության, կատարվել է աշխատաշուկայի ստվերային հատվածի կրճատման հաշվին։

Կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի տնտեսական միջավայր, որ տնտեսվարողները և ներդրողները շահագրգռված լինեն աշխատատեղեր բացելու խնդրով, սակայն դրա փոխարեն վարչապետը հայտարարում է, թե աշխատատեղի խնդիր չկա, ուղղակի կա՛մ մարդկանց մոտ ցանկություն չկա աշխատելու, կա՛մ էլ չեն համապատասխանում աշխատանքի համար նախատեսված չափանիշներին։

Սակայն ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Փաշինյանը ստիպված եղավ խոստովանել, որ Հայաստանում բարձր գործազրկության մակարդակ կա, և կառավարության ոչ բավարար աշխատանքն արդարացնելու համար նորից կրկնեց այն չարչրկված թեզը, թե մարդիկ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար, սակայն վարչապետը չնշեց, որ հաճախ գործատուների կամայական պահանջների արդյունքում է, որ մարդիկ նախընտրում են չաշխատել, քանի որ շատ փոքր գումարի դիմաց գործատուները շատ մեծ պահանջներ են դնում։

Փաստորեն կառավարությունը աշխատատեղեր ստեղծելու հարցում իր բաժին պատասխանատվությունը գլորում է բնակչության վրա, այնինչ հենց իր գործը պետք է լինի այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ քաղաքացիները կայուն և արժանապատիվ աշխատանքի հեռանկար տեսնեն մեր երկրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ)
website by Sargssyan