WCIT համաշխարհային նվագախումբը՝ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 6-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի՝ WCIT-ի, շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք WCIT համաշխարհային նվագախմբի համերգը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Մեկը մյուսի հետևից նյութեր են հրապարակվում աշխարհին կարծիք թելադրող լրատվամիջոցներում, համաշխարհային հանրությանը ներկայացնելով Հայաստանի առաջատար միտքը, խոստումնալից նախագծերը և, իհարկե, մշակույթը:

Վերջին թեման առավել հետաքրքրական է, քանզի հոկտեմբերի 6-ին աշխարհն ուղիղ հեռարձակմամբ կհետևի հենց Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականության կողմից իրական ժամանակում երաժշտության ստեղծմանը և նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին:  

Classicalsource (https://bit.ly/2or1BVE), M-magazine (https://bit.ly/2pmp9vn), Classicfm (https://bit.ly/2mURurH), Rainews (https://bit.ly/2oyGoZC)` սա անունների այն ոչ ամբողջական շարքն է, որը երաժշտության և արդեն իսկ բարձր տեխնոլոգիաների սիրահարներին պատմել է WCIT համաշխարհային նվագախմբի, այն ղեկավարող դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ով, ի դեպ, մտահղացման հեղինակն է, ու նաև սպասվող համերգի մասին:

«Ստեղծագործական այս հավակնոտ փորձը թույլ է տալիս ուսումնասիրել, մուտք գործել դեռևս չբացահայտված տարածքներ` ստեղծելով սիմբիոզ, որտեղ հանդիպում են արվեստը, մշակույթը և տեխնոլոգիան:  Արհեստական բանականության այս տիպը ես անվանում եմ «Արհեստական տաղանդ», քանի որ այն միավորում է երկու որոշիչ ոլորտները»,- դիրիժոր Սմբատյանի խոսքն է մեջբերել հեղինակավոր Rhinegold պարբերականը (https://bit.ly/2oshCdO):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով կմեկնարկի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարահային կոնգրեսի մեկնարկը: Նշենք նաև, որ յուրահատուկ այս միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբ՝ բաղկացած 14 երկիր ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: 

Օտարերկրյա երաժիշտները այն երկրներից են, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտություն: ԱԻ-ի աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:

Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա, ինչպես նաև մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է WCIT-ի հիմնը:

Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում ժամանակակից AI տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:

Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող դիջեյ Արմին վան Բյուրենը:

 

Արմինե Գրիգորյան

Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել. Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ Ավստրալիան 1,3 մլն դոլար է նվիրաբերելու կորոնավիրուսի դեմ պայքարին 2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Դավիթ Իշխանյանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ «Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ» «Բարեփոխումները հաջողված չեն համարվի, մինչև չկարգավորվեն առաջնային հարցերը». կստեղծվի պարեկային ոստիկանություն․ «Փաստ» «Տնտեսական աճի մեջ մենք լուրջ որակական փոփոխություններ չենք տեսնում. առկա է իներցիա»․ «Փաստ» Լավ, թե վատ՝ «բանավեճն» արդեն անցյալում է. կարևորը վաղվա օրն է․ «Փաստ» Քարոզարշավն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու․ «Փաստ» «Մեզ ոչ միայն լավ զինատեսակներ, այլև ներքին միասնականություն է պետք. սա է ամենագլխավոր գրավականը»․ «Փաստ» Առողջապահական տեսչական մարմնում կրքերը չեն հանդարտվում, «Փաստ»
website by Sargssyan