Ի՞նչ է «եփվում» գազի գնի հարցով. աստիճանաբար՝ «դրականի» զուգորդմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաև քաղաքացիներին հուզող այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:

Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը և Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան և հանրությանը այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ: 

Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:

Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան- Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:

Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա: 

Ստացվում է, որ մոտ արդեն 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն: 

Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։

Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք: 

Բացատրենք: 

Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլևս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են: 

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն, ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով: 

Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին: 

Տեսե՛ք, կասեն, այսքան բանակցեցինք ու «արդյունքի» հասանք: 

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, փոխվարչապետի խոսքը բավականին ենթատեքստային է: Ի սկզբանե հայտարարվել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ: 

Հիմա ասվում է, որ այնպես չի լինի, որ այսօր պայմանավորվածություն ձեռք բերվի ու հաջորդ ամսից գազի գինը բարձրանա: 

Սա նշանակում է մի բան, որ գազը կթանկանա մոտավորապես գարնանից, և դա էլ կհրամցվի որպես լավություն, թե՝ ամեն ինչ արեցինք, որ ձմռանը միանգամից չթանկանա գազը, այլ գոնե մարտի կամ ապրիլի 1-ից, որ միանգամից զգալի չլինի մարդկանց համար:

Ստացվում է, որ ներկա իշխանությունները, որոնք ամեն առիթով գլուխ են գովում, թե հանրությունից թաքցնելու բան չունեն և թափանցիկ են աշխատում, հասարակությանը տեղյակ չեն պահում, թե ինչ է եփվում գազի գնի հարցով։ 

Եթե գազի գինն իրոք թանկանալու է, ապա արդեն իսկ պետք է բնակչությանը նախապատրաստել դրան և փորձել տարբեր գործիքների կիրառմամբ մեղմել դրա ազդեցությունը։ 

Բայց չենք կարծում, թե այստեղ խնդիրը ինչ-որ դավադրապաշտական գործընթացներն են: Պարզապես կարելի է ենթադրել, որ վերոնշյալ պատճառներով հասարակությանը դրան պատրաստում են աստիճանաբար: 

Որպեսզի ծանր լուրն ուղեկցվի դրական էմոցիաներով՝ մեծ «լավությամբ»: 

Սակայն երևի թե չարժե ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել, քանի որ, այսպես, թե այնպես, գազի գնի թանկացումը ոչ միայն հանգեցնելու է երկրում ապրանքների և ծառայությունների կտրուկ թանկացման, այլև բողոքի մեծ ալիք է բարձրացնելու, իսկ բողոքավոր քաղաքացիներն իրենց պահանջներն ուղղելու են միայն մեկ՝ կառավարության ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
website by Sargssyan