Գնդակը՝ ՍԴ անդամների տիրույթում

Ազգային ժողովը 98 կողմ ձայնով ընդունեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը: Եվ այս պահից սկսած գնդակը գտնվում է ՍԴ անդամների մոտ: Հիմա արդեն նրանք պետք է իրենց որոշումով ցույց տան, թե ինչպես են պատկերացնում հարցի հանգուցալուծումը:

Թե ինչ կորոշեն դատարանի անդամները, պարզ կդառնա առաջիկայում, սակայն, այս պահին արձանագրենք, որ նրանք հնարավորություն ունեն նախ իրենց, հետո հասարակությանը ցույց տալ, թե ունա՞կ են արդյոք պետականամետ որոշում կայացնել, թե՞, այնուամենայնիվ, նախընտրում են գնալ հարցը ձգձգելու և ՍԴ նախագահին ամեն կերպ պահելու ճանապարհով:

Եթե անկեղծ, ապա ՍԴ-ն իր ողջ պատմության ընթացքում ինչքան ասես ջանք ու ճիգ գործադրեց, որպեսզի ցույց տա, որ անկախ մարմին է, սակայն, ո՛չ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, ո՛չ էլ Հրայր Թովմասյանին այդպես էլ չհաջողվեց երկրի ներսում դատարանի դերն ու կշիռը  բարձրացնել: Բոլորին է հայտնի, որ չեզոքության շղարշի հետևում մշտապես գրվել ու շարադվել են այնպիսի որոշումներ, որոնք կա՛մ կիրառելի չեն եղել, կա՛մ պարզապես անտեսվել են օրվա իշխանությունների կողմից:

Այլ կերպ ասած՝ այն տեղն ու դերը, որը պետք է երկրի բարձրագույն օրենքի պաշտպան դատարանն ունենար, երբե՛ք չի ունեցել: Եվ այս պայմաններում նման ցածր լեգիտիմություն ունեցող ինստիտուտի կշիռը բարձրացնելու համար, բնական է, ոչ միայն պետք էր, այլև անհրաժեշտ էր հստակ և գործնական քայլեր ձեռնարկել:

Առաջին գործնական քայլով, փաստորեն, ԱԺ-ն հնարավորություն տվեց դատավորներին, որպեսզի նրանք նախ իրենց և հետո մյուսներին ապացուցեն, որ թեև երկար տարիներ նստած են դատավորի աթոռին, բայց կառչած չեն դրանից: Ասել է, թե սա նաև քննություն է դատավորների համար, որոնք պետք է ավելի շահագրգռված լինեն, ապացուցելու համար, որ արժանի են երկրի բարձրագույն օրենքի պաշտպանները լինելու առաքելությանը:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը, որը բավական ուշագրավ զարգացումներ է ենթադրում: ՍԴ որոշումից հետո ավելի հստակ կերևա, թե երկրում արդարադատություն հաստատելու ճանապարհին, երկրի բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության պաշտպանությունը ստանձնած այս կառույցը կկարողանա՞ ինքնուրույն ինքնամաքրման ճանապարհո՞վ գնալ, թե՞ կշարունակի պետական ինստիտուտը սեփական շահերին ծառայեցնել:

 

Արմինե Գրիգորյան

 

Նավթի համաշխարհային գներն աճում են Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել «վատագույն դեպքում» մարտի 5-ին Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» Երեւանում «Lada Granta»-ն բախվել է ծառին. կան վիրավորներ Երևանում և 6 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ). Բար­բա­րո­սա­կան քրե­ա­կան գոր­ծո­ղու­թյուն, որի պա­տաս­խա­նա­տուն Ադր­բե­ջանն է Ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում է, իսկ գնորդ չկա Հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քար՝ նաև քա­ղա­քա­կան պատ­ճառ­նե­րո՞վ. ան­հանգս­տաց­նում է, որ այդ պատր­վա­կով կհար­ձակ­վեն ընդ­դի­մու­թյան վրա Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Ան­պար­տե­լի Դա­վիթն ու Նա­րեն.գրե­թե ան­փո­փոխ ճա­շակ՝ անուն­նե­րի հար­ցում. «Փաստ» Աս­պի­րանտ­նե­րի և դոկ­տո­րանտ­նե­րի կրթա­թո­շա­կը կբարձ­րա­նա. կավելանա՞ արդյոք հետ­բու­հա­կան կրթա­կան ծրագ­րում ընդգրկ­վա­ծու­թյունը. «Փաստ» «Տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման կա­յաց­մա­նը զու­գըն­թաց մարզ­պե­տա­րան­նե­րի դերն աս­տի­ճա­նա­բար կնվա­զի». «Փաստ» Ինչ­պե՞ս են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ներ­կա­յա­նա­լու Լյուք­սեմ­բուր­գի ներդ­րու­մա­յին հա­մա­ժո­ղո­վին. «Փաստ» Հան­րաք­վեի մի­ջազ­գա­յին հո­վա­նա­վո­րի փնտրտուք. «Փաստ» «Իշ­խա­նու­թյու­նը դեռ հա­մա­րում է, որ անս­խա­լա­կան է.ոչ բո­լորն են ըն­կա­լել այն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, որն այ­սօր իրենց ուսե­րին է». «Փաստ» Փոքր հիդրոէլեկտրակայանի ծրագիրը կասեցվո՞ւմ է. «Փաստ» Լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար. «Փաստ» Դա­վիթ Տո­նո­յա­նի հրա­ժա­րա­կա­նը առա­վել առար­կա­յա­կան է դառ­նում. «Փաստ» Հունվարին Երեւանում բնակարանների շուկայական գների տարեկան աճ է նկատվել
9-ամյա երեխան ցանկանում է ինքնասպան լինել, քանի որ դպրոցում նրան իր հասակի համար ծաղրում են. պետք է ուշադիր լինել յուրաք... Ինքնաեռ. իրականում ի՞նչ կապ ունի այն Ռուսաստանի հետ Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է Ի՞նչ լուրջ հիվանդության նախանշան է կոպերի վրա առաջացած դեղին գնդերը 3 ամենախելացի և գրավիչ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանների․ ահա, թե ովքե՞ր են նրանք Խեցգետիններն այսօր ստիպված կլինեն կարևոր որոշումներ կայացնել․ փետրվարի 25-ի աստղագուշակը Սիրում ե՞ք սև դառը սուրճ. սա կարդալուց հետո հնարավոր է հրաժարվեք դրանից Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի
website by Sargssyan