Խոսքից գործ. Աֆրիկայի երկրների հետ ստորագրված հուշագրերը գործնականում կյանքի կկոչվեն

Գարնանը աֆրիկյան երկրների հետ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ստորագրած հուշագրերը գործնականում կյանքի կկոչվեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ամալյա Եղոյանը:

Նա տեղեկացրել է, որ արդեն հաջորդ շաբաթ մեկնելու է Եթովպիա, որտեղ մանրամասնորեն քննարկվելու են ինժեներական լաբորատորիաների իրագործմանն ուղղված քայլերը: « EIF-ը պատրաստվում է Եթովպիայում ներդնել տեխնոլոգիական կենտրոններ ստեղծելու իր փորձը, ինչպես Գյումրիում եւ Վանաձորում»,-հայտնել է Եղոյանը: Բացի հաջողված փորձի արտահանումից, այդ երկիր նաեւ պլանավորվում է արտահանել հայ մասնագետների ծրագրերը, որոնք նախագծվել եւ արտադրվել են ինժեներական քաղաքում: «Այսօր ինժեներական քաղաքում գործում է ավելի քան 20 ընկերություն: Ըստ էության՝ այդտեղ արտադրանքն անցնում է բոլոր փուլերով՝ սկսած գաղափարից մինչեւ արտադրություն: Մենք ունենք առանձին արտադրական մաս, աշխատում են բազմաթիվ մասնագետներ, իսկ քաղաքում առկա ռեսուրսները՝ մարդկային եւ արտադրական, ընդհանուր են ընկերությունների բոլոր աշխատակիցների համար»,-հայտնել է նա:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա գարնանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ադիս Աբեբայի համակարգչային գիտությունների համալսարանի միջեւ ստորագրվել է Հուշագիր: Փաստաթուղթը նախատեսում է համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, ՏՏ ոլորտում խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրագործում, այդ թվում՝ ANEL լաբորատորիայի մոդելի ներդրում Ադիս Աբեբայի համալսարանում: Ստորագրվել է նաեւ Հուշագիր բարձր տեխնոլոգիաների, ինժեներիայի եւ կրթության ոլորտում համագործակցության մասին Smart Africa (Ռուանդա) կենտրոնի հետ եւ Հուշագիր Աֆրիկայում ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի հետ, որով նախատեսվում է ներդնել Եթովպիայում ազգային ինժեներական լաբորատորիաների ստեղծման Հայաստանի հաջողված փորձը:

 

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Վառ երևակայություն է պետք հասկանալու համար, թե ոնց է դիմակի գինը հասնում 220 դրամի․ Արարատ Միրզոյան (տեսանյութ) ԱԱԾ տնօրենն ազատման դիմում չի գրել․ ԱԱԾ-ն ու վարչապետի խոսնակը հերքում են Նոր ռեկորդ. Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 452 մարդ. կա 6 մահ, ապաքինվել է 81-ը ««Իմ քայլը»-ի իշխանության գալուց հետո երկիրը հայտնվել է ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ» Սեւան ելումուտը սահմանափակվում է. պարետի նոր որոշումը Փաշինյանական խունտան Հայաստանը հանձնելու է թշնամիներին առանց մեկ փամփուշտ իսկ արձակելու Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ ՄԻՊ-ը հաստատում է. ոստիկանության զորքեր են տեղափոխվել Կապան Քաջարան համայնքի ղեկավարի եւ շուրջ 20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է եղել. ՔԿ պարզաբանումը Բրիտանիայի վարչապետը պաշտպանել է իր գլխավոր խորհրդականին, որին մեղադրել էին սահմանափակումները խախտելու մեջ Աշխարհում ամենախորը հանքը փակվել է COVID-19-ով մասսայական վարակվելու պատճառով Թունիսում զբոսաշրջային սեզոնը կարող է վերականգնվել հուլիսից Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 135 701-ի․ IRINN Ազատ է ընդամենը 32 մահճակալ. Արսեն Թորոսյան Եթե թաքուն բան պետք է խոսեք փողոցում հանդիպած ընկերոջ հետ, հեռախոսով զանգեք. Փաշինյան Ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները դաժան ձևով փակվելու են, և ոչ միայն 24 ժամով Կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է. վարչապետ Իսպանիայում համաճարակի ավարտից հետո անվճար սնունդ ստանալու համար մարդկային հերթեր են գոյացել․ Ռիա Նովոստի (լուսանկարներ) 61 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը
website by Sargssyan