Մանկասայլակ. ընտանի կենդանիներով սայլից մինչև ներկայիս հարմարավետ օրորոցներ

Աշխարհում առաջին մանկասայլակը պատրաստել է անգլիացի լանդշաֆտային ճարտարապետ Ուիլ յամ Քենթը 1733 թվականին: 

Նրան էր դիմել Երրորդ Դեվոնշիրյան հերցոգ Ուիլ յամ Կավենդիշը, որը վեց երեխաների հայր էր, խնդրելով երեխաների զբոսանքի համար կառք ստեղծել: 

Ստեղծվածը սկզբունքորեն մանկասայլակ չէր ներկայիս պատկերացումներով: 

Դա փոքրիկ սայլ էր, որին պոնի կամ այծ էր լծվում: Ուիլյամ Քենթի այս գյուտը արագորեն տարածվել է Եվրոպայում: 

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միայն շատ հարուստ մարդիկ կարող էին պատվիրել նման սայլակ, քանի որ, պայմանավորված պատրաստման բարձր որակի և ձևավորման հետ, այն շատ թանկ էր: 

Հետևաբար, ավելի քան մեկ դար մանկասայլակը անհասանելի էր միջին և ցածր խավի մարդկանց համար: Մանկասայլակները լայն ժողովրդականություն և տարածում են ստացել 19-րդ դարի կեսերից: Դրան նպաստել է Վիկտորիա թագուհին: 

Նա ուներ 9 երեխա, որոնց հետ սիրում էր անձամբ զբոսնել թագավորական այգում: Ինչպես և այն ժամանակների բոլոր մանկասայլակները, թագուհու երեխաների մանկասայլակները ևս չէին առանձնանում օգտագործման հարմարությամբ՝ հետևից բռնակներ չունեին և պետք էր այն առջևից քարշ տալ, իսկ ծանրության կենտրոնի տեղաշարժը բերում էր անկայունություն:

 Այնուամենայնիվ, ազնվականները և, ի վերջո, ողջ Եվրոպան, նայելով թագուհուն, սկսեցին երեխաների հետ զբոսնելու համար մանկասայլակներ գնել: 

Միևնույն ժամանակ, ժամանակի ընթացքում սկսեցին հրաժարվել մանկասայլակների տեղաշարժի համար ընտանի կենդանիներ օգտագործելուց՝ դրանք փոխարինելով դայակներով, որոնք, սակայն, շարունակում էին իրենց հետևից քաշել մանկասայլակը: 

Մանկասայլակի պատմության հետագա զարգացման խթան հանդիսացավ 1853 թվականին Չարլզ Բերտոնի կողմից արտոնագրված հետևի մասում բռնակ ունեցող մանկասայլակի գյուտը: 

Այս բռնակը հնարավորություն էր տալիս տեսնել երեխաներին զբոսանքի ժամանակ և հեշտացնում էր մանկասայլակի կառավարումը: 

Բայց մանկասայլակները կառքերի կառուցվածքով էին, և երեխան նրա մեջ նստած դիրքով էր լինում, որը բերում էր պարտադրված տարիքային սահմանափակման, քանի որ դա հարմար չէր մինչև երկու տարեկան երեխաների համար: 

Միայն 19-րդ դարի վերջին է մանկասայլակը աստիճանաբար վերածվել անիվներով օրորոցի: 1877 թվականին Անգլիայում բացվել է Silver Crossи ընկերությունը («Արծաթե խաչ»), որը մասնագիտացել էր մանկասայլակների արտադրության մեջ: 

Մինչ օրս Մեծ Բրիտանիայում այդ ընկերության արտադրանքը համարվում է ամենահեղինակավորը և որակյալը: 1889 թվականի հունիսին Բալթիմորում արտոնագրվել է նոր գյուտ, որի հեղինակը Վիլյամ Ռիչարդսոնն էր, իսկ դրա նորույթի էությունը այնպիսի բռնակի օգտագործումն էր, որը կարելի էր տեղափոխել մի կողմից մյուսը: 

Այսինքն, ըստ ցանկության, երեխան կարող է դեմքով կամ մեջքով լինել խնամակալին: 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո մանկասայլակների արտադրության ծավալները զգալիորեն աճել են, ինչը հանգեցրել է գների իջեցման, և արդյունքում դրանք հասանելի են դարձել բնակչության ավելի լայն հատվածին: 

Անընդհատ տեղի էր ունենում նաև մանկասայլակների արդիականացում: 20-րդ դարի կեսերից մանկասայլակների գները այնքան էին ընկել, որ արդեն հասանելի էին գրեթե ցանկացած ընտանիքի համար: 

1980-ականներին հայտնվել են սպորտային մոդելներ, որոնք ծնողներին հնարավորություն են տալիս սպորտով զբաղվել՝ առանց իրենց փոքրիկ երեխաներին թողնելու: Նման մանկասայլակները եռանիվ են: 

Մանկասայլակները ներկայումս ևս շատ տարածված են: Ժամանակակից մանկասայլակները հագեցած են վրաններով, հակամոսկիտային ցանցերով, շարժական զամբյուղներով և այլ օգտակար իրեր-սարքավորումներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

 

 

Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում հավաքներ են անցկացվել 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Գագիկ Համբարյան ԱՄՆ հատուկ ծառայությունները հետեւում են կորոնավիրուսի գլոբալ տարածմանը Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդմոն Մարուքյան Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել «Զվարթնոցում» վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը (ուղիղ) Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողով է ստեղծվել «Գնում եմ 100 փաստի հետեւից». Փաշինյանը Նոր Նորքում այցելում է բնակարաններ (ուղիղ) Հակառակորդը կրակել է Կոթիի ուղղությամբ Ժողովրդագրական առումով 2019-ը պետք է լիներ ավելի վատ տարի, քան եղավ. Կորը դրական առումով փոխվել է. Բագրատ Ասատրյան Շուշան Փաշինյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին Ռ.Ծառուկյանը ֆինանսական հերթական օգնությունը տրամադրեց Սումգայիթի ջարդերի զոհերի հարազատներին Ի՞նչ կպատահի Հայաստանում միջուկային վթարի դեպքում. Քննարկում խորհրդարանական հանձնաժողովում Կասկածանքով բերման ենթարկվածների մոտ թմրանյութ է հայտնաբերվել. «Հանգուցյալ ընկերս է տվել» Ռուսաստանի հետ 16 անգամ պատերազմել ենք, նորից կպատերազմենք. Էրդողանի խորհրդական Մարտին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի․ Գագիկ Սուրենյան Հիփոթեքային վարկով եկամտային հարկի գումարների հետ ստացումը կավտոմատացվի. ՊԵԿ ներկայացուցիչ
website by Sargssyan