Այս աղջիկը կյանքի կեսն անցկացրել է շան բնում՝ շնաթոկով կապված. կյանքի սարսափելի պատմություն

15 տարեկանից սկսած՝ նրա պարանոցին շնաթոկ է անցկացված եղել, և այդպես է նրա հետ վարվել հարազատ մայրը։

 

Դուսյա Մերզլյակովան ծնվել է խուլ տայգայում։ Նրա ծնողները հնադավաններ էին։ Հարազատ հորը կինը չի հիշում, քանի որ նրան փոխարինել է խորթ հայրը, որը հրաշալի որսորդ ու տղամարդ էր։

Դուսյայի մայրը դստեր նկատմամբ սառը վերաբերմունք էր տածում, և աղջիկը ժամանակի մեծ մասն անց էր կացնում խորթ հոր հետ։ Տղամարդը նրան որսորդական հմտություններ էր սովորեցնում, պատմում, թե ինչպես կարելի է թակարդներ տեղադրել, սնկեր, հատապտուղներ ու բուժիչ խոտեր հավաքել։

Երբ եկավ ժամանակը, Դուսյային դպրոց չուղարկեցին։ Նա պատկերացում անգամ չուներ, թե դա ինչ է։ Իր հասակակիցներին նա գրեթե երբեք չէր հանդիպում։ 13 տարեկանում աղջիկն անտառային ու որսորդական հարցերում գլուխ էր հանում ոչ պակաս լավ, քան խորթ հայրը։

Դեպքը տեղի ունեցավ ձմռանը։ Խիստ ցուրտ էր, սակայն կյանքը տայգայում այնպիսին է, որ անգամ այդ պայմաններում հարկավոր է գնալ անտառ և ստուգել թակարդները։ Միսը սննդի գլխավոր աղբյուրն է։ Դուսյան գնաց տայգա և կորավ։

Նրա դուրս գալուց մի քանի ժամ անց ուժգին ձնաբուք սկսվեց։ Ինչպես նա է պատմում, հետագայում նա մոլորվեց, ուժասպառ եղավ։ Որսորդները գտան նրան երեք օր անց։

Ցրտահարված վերջույթներով Դուսյային տուն է բերել խորթ հայրը և նստեցրել վառարանի մոտ՝ տաքանալու։ Հայտնի չէ, թե ինչու անհապաղ բժիշկ չեն կանչել և բուժում չեն իրականացրել։

Դուսյայի մայրը՝ Պոլինան, մատը մատին չտվեց, երբ դստերը տայգայից նման վիճակում տուն բերեցին։ Տաքանալուց հետո աղջկա մոտ սուր ցավեր սկսվեցին, սակայն նա չհամարձակվեց անգամ օգնություն խնդրել, քանի որ վախենում էր մորից։ Ատամների արանքում դրել էր կտոր և պառկել։ Այդպես անցավ 10 օր, միգուցե ավելի։

Ցրտահարված աղջկա մասին մոտակա քաղաքի բժշկին պատմեցին բարեհոգի որսորդները։ Բժիշկը ուղղաթիռով մեկնեց՝ Դուսյային փրկելու։

Տեսնելով աղջկան՝ բժշկի մոտ սրտխառնոց առաջացավ։ Հոտը սարսափելի էր. վերքերը նեխել էին, քանի որ դրանք ոչ ոք չէր մշակել։ Նա սկսեց զննել աղջկան, և ինչ-որ մի պահի Դուսյայի ոտնաթաթը մնաց բժշկի ձեռքում։ Վերջինս որոշեց աղջկան քաղաքային հիվանդանոց տեղափոխել։

Հիվանդանոցում Դուսյան իրեն լավ էր զգում։ Կյանքում առաջին անգամ նա քնեց մաքուր անկողնում, կուշտ փորով կերավ և շփվեց այնպիսի մարդկանց հետ, որոնք իր հանդեպ բարի էին։ Նրան բացարձակապես չէր անհանգստացնում այն, որ այլևս չունի ոտնաթաթեր ու ձեռքեր։ Նա ուրախ էր առաջին անգամ հեռուստացույց տեսնելիս, խաղալիքներով և հասակակիցների հետ խաղալիս։

Սակայն եկավ ժամանակը տուն վերադառնալու։ Դուսյան չէր կամենում դա։ Նա գիտեր, որ տանը իրեն ծանր փորձություններ են սպասվում, և չէր սխալվում։ Մայրը՝ Պոլինան, տանել չէր կարողանում մակաբույծներին, իսկ Դուսյան, փաստացիորեն, հենց այդպիսին էր։ Նա չէր կարողանում ինքնուրույն ուտել, դժվարությամբ էր տեղաշարժվում։ Սակայն Պոլինային դա քիչ էր մտահոգում. դուստրը նրա համար պարզապես ավելորդ «ուտող բերան էր»։

Գոնե մեկ կտոր հաց ստանալու համար Դուսյան սկսեց օգնել մորը տնային գործերում, անգամ ջրհոր գնալ։ Սակայն մայրը, միևնույն է, բարկանում էր նրա վրա և մի օր ցրտին փողոց դուրս շպրտեց։ Դուսյան սոված էր։ Տեսնելով, որ մայրը տնից դուրս է եկել, նա գաղտնի մտավ տուն և վերցրեց հացի մնացորդները։

«Գողությունը» բացահայտվեց։ Կատաղության պահին Պոլինան վերցնում է շնաթոկը և հարազատ դստերը կապում սյունին։ Այդ դիրքում Դուսյան մնում է 10 տարի՝ 15-25 տարեկաններում՝ թե՛ ամռանը, թե՛ ձմռանը։

Իսկ ինչու՞ Պոլինան Դուսյային չհանձնեց հաշմանդամների տուն և չմոռացավ նրան։ Պարզապես նա չէր ցանկանում դստեր հաշմանդամության թոշակը կորցնել։

Դուսյան իր շարժումներում և ֆիզիկական հնարավորություններում սահմանափակված էր, սակայն նա, միևնույն է, կին էր։ Մայրը սա կրկնելով՝ որսորդներին գումարի դիմաց առաջարկում էր իր աղջկան։

Դուսյայի խորթ հայրն արդեն մահացել էր, այդ իսկ պատճառով չէր կարողանում դադարեցնել այս անտարբերությունը։ Պոլինան կրկին ամուսնացավ։ Նոր խորթ հայրը ևս ուշադրություն չէր դարձնում այն հանգամանքին, որ աղջիկը ոչ լիարժեք է։ Նա սկսեց Դուսյային խնամել և սիրել։

«2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է». Փաշինյանը կոչով դիմել է տաքսիստներին ու պատահական անցորդներին ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար «Գ.Ծառուկյան» հիմնադրամի և «Մուլտի գրուպի» հովանու ներքո կայացավ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը Հայ շախմատիստների արդյունքները` Մեն կղզու մրցաշարի հերթական տուրում Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով կժամանի Հայաստան Մեկնարկել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները Արտակարգ դեպք Արագածոտնում. Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհն ու Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կիլոմետրերը բեռնատարների համար փակ են Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարել ռազմական հարձակումը Սիրիայում Թուրքիան, հնարավոր է, շարժվի դեպի Սիրիայի խորքը, Թրամփը մտածված է հրամայել դուրս բերել զորքերը. Էսփեր Լեհաստանի խորհրդարանում իշխող կուսակցությունը կստանա 460-ից 239 տեղ. էքզիթ փոլ Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա (ֆոտո) Հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մոտակայքում գտնվող տանը Կասկադյորական վթար Երեւանում. մեքենան հայտնվել է ապառաժների վրա Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում Թափառական ջրարջը ներխուժել է Մոսկվայի սրճարաններից մեկն ու թխվածխաբլիթ գողացել Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան Կառավարության նիստում ներկայացված թվերն ուռճացված էին. Հայաստանի խաղողագործների միության նախագահ
website by Sargssyan