Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը. նա կվերականգնվի տնօրենի պաշտոնում

Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8–ին հրապարակել է . Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական  ակտը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը։ Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանը և Կոնստանտին Օրբելյանին վերականգնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: 

Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով։

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից, քանի որ ըստ ՏԻՄ օրենքի՝ նա չի կարող միաժամանակ լինել թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ «Լեզվի մասին» օրենքի համաձայն՝ նա պետք է տիրապետի հայերենին (Օրբելյանը ռուսերեն է հաղորդակցվում)։

Այս որոշումից հետո Օրբելյանը դիմել էր դատարան։

Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի օգոստոսի 3–ին` այն ժամանակի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով։

«Սա անսպասելի եւ ուրախալի իրականություն է». Արմեն Օրուջյանը՝ Գլոբալ ինովացիոն համաժողովի մասին Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում Մխիթար Հայրապետյանը Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել. կփոխարինի Տարոն Մարգարյանին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի նախկին ղեկավարը յուրացրել է ընդհանուր մոտ 3,38 մլն դրամ. ոստիկանություն Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ)
website by Sargssyan