Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց սադիստ հորը

Քննչական հետաքննության կողմից ներկայացվել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Կրտսեր եւ միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան թիկունքից են մոտեցել, երբ քնած է եղել բազկաթոռին։

«Նա (կրտսերը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մեկ անգամ թե երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ սկսել է հարցնել՝ ինչ է կատարվում։ Դրանից հետո մեղադրյալները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Ընդ որում, ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։

Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց։ Այժմ նրանք ընդունում են իրենց մեղքը եւ զղջում են։

Ավելի վաղ քննիչները պարզել էին, որ քույրերը ճշմարտությունն են ասում հոր կողմից բազմամյա նվաստացումների, այդ թվում՝ սեռական բնույթի նվաստացումների մասին։ Սակայն ՔԿ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատրյանի դեմ։ Փաստաբան Ալեքսեյ Պարշինը նշել է, որ նման որոշում կայացվել է կասկածյալի մահվան հետ կապված։

Ամցյալ շաբաթ ԶԼՄ-ները հրապարակել էին տեսանյութ՝ երեք դուստրերի հանդեպ Խաչատրյանի նվաստացումների մասին։ Հոլովակում երեւում է, թե ինչպես է նա հարվածում քույրերից կրտսերին այն բանի համար, որ նա չի նայում իր աչքերի մեջ, երբ ինքը նրան հանդիմանում է։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվել էր լուսանկար, որում Անգելինա Խաչատրյանը արնահոսում է հոր ծեծից հետո։ Ընդ որում, զարմիկի հետ նամակագրության մեջ տուժածը նշում է, որ իրենց ընտանիքի համար նման վնասվածքները «դատարկ բան են»։

Առավել մանրամասն ՝ այստեղ

Ավելի քան 7 միլիոն դոլար՝ ամբիցիաների բավարարման համար. «Փաստ» Ռուսաստանյան ազատումներից անհանգստացածներ կան. «Փաստ» Այլ աշխատանքային օրերը փոխվում են, իսկ հիշատակի օրերը՝ ոչ. «Փաստ» Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. անձի առեւանգումը, ալիմենտի վճարումից խուսափում Տղաներին նույնպես պետք է պատվաստել ՄՊՎ-ի դեմ. ամերիկացի բժիշկ Բլումբերգը կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է փորձառու մենեջեր լինի՝ ի տարբերություն Թրամփի Մահացել է Յուրի Դավթյանը Գործադիրը 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ կհատկացնի. Պարգեւատրումը կլինի վաղը 5 տարում 1,5 մլրդ դոլար պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման միջոցով. Փաշինյան Նոր զվարճալի Արթ-կերպարներ Depteam-ի կողմից ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը մնացել է 102-րդ տեղում Պանամայում ձերբակալել են 5 տոննա կոկաինով սուզանավ ՊԱԾ-ի հատուկ օպերացիան Ադրբեջանում. հատուկ նշանակության ջոկատները ներխուժել են գործադիր իշխանության շենք ՍԴ-ի հարցը լուծում ենք ու վե՞րջ․․․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ. անդամների կեսից ավելին ներկա չէին. Օրակարգում ռեկտորի հաշվետվությունն էր «Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի»․ սեւազգեստ մայրերը՝ Նիկոլ Փաշինյանին Մեծ բիզնես դարձած հոբբի. «Մաթևոսյան Վայն» Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Այո՞, թե՞ ոչ. ՎիվառոԲեթը խաղադրույքներ է ընդունում ՍՓ հանրաքվեի վերաբերյալ Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել
website by Sargssyan