Հուն­վա­րի մե­կից կեն­սա­թո­շակ­նե­րը կվճար­վեն ան­կան­խիկ. նոր նա­խա­գիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը: 

Այս նախագծով փորձ է արվում նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը:

Հիմա էլ էկոնոմիկայի նախարարությունն է քննարկման ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որը, կարծես թե, փորձում է լուծել երկու խնդիր՝ նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և խնայողություններ կատարել:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ կենսաթոշակառուները յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը ստանում են տվյալ ամսվա ընթացքում իրենց իսկ դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով: 

Անկանխիկ կամ կանխիկ եղանակով են վճարվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարները, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարը։ 

Նույն սկզբունքն է գործում նաև խնամքի նպաստի վճարման դեպքում: Նոր նախագծերով առաջարկվում է կենսաթոշակները, պատվովճարները, հաշմանդամության թոշակները, խնամքի նպաստները և այլն, վճարել անկանխիկ տարբերակով: Իհարկե, սահմանվում են նաև բացառություններ: 

Օրինակ՝ կենսաթոշակառուն իր թոշակը կարող է շարունակել ստանալ կանխիկ, եթե նա առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է նրա 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով: 

Բացի դա, կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային ևս վճարվում է կանխիկ եղանակով: 

Իսկ խնամքի նպաստների վճարման ժամանակ առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է: 

Բացի դա, եթե խնամքի նպաստը ստանում են լիազորագրով, ապա այն պետք է վճարվի միայն կանխիկ եղանակով: 

Միաժամանակ, հաշվի առնելով փոքր բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նշվում է, որ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա։ Սա վերաբերում է նաև խնամքի նպաստներին:

Ինչո՞ւ է առաջացել նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ ձեռքբերելու ծախսերը 2018 թվականին կազմել են 1,439.1 մլն դրամ, որի հիմնական մասը`1,329.7 մլն դրամը կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերման մասով: 

Ստացվում է, որ խնդրահարույց ծախսերի գերակշիռ մասն ուղղվում է կանխիկ եղանակով վճարումներ կատարելու ծառայությունների ձեռքբերմանը: 

Բանկի հետ կնքվող` կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր կենսաթոշակառուի համար բանկին տրվում է ամսական երեսուն դրամ (անկախ վճարվող գումարի չափից), իսկ կենսաթոշակների՝ կանխիկ եղանակով վճարման ծառայությունների մատուցման պայմանագրով ծառայության վճարը նախատեսված է վճարվող գումարի մեկ տոկոսի չափով: 

Փաստորեն՝ փորձ է արվում նվազեցնել պետության հաշվին կատարվող այս ծախսերը:

Եթե օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը հավանության արժանանան կառավարության և Ազգային ժողովի կողմից, ապա դրանք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի մեկից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Գեղարքունիքում 23-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է սյանը, տապալել այն եւ հայտնվել դաշտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Առաջին անգամ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում առաջ է անցել գյուղատնտեսությունից.Գործադիրը հաստատեց 2019-ի զեկույցը Ողբերգական վթար Դիլիջանի ոլորաններում.31-ամյա կնոջ դին մեքենայից դուրս են գտել (ֆոտո) Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Ուսա­նող­նե­րը Մա­տե­նա­դա­րա­նի մոտ տո­նել են իրենց հաղ­թա­նա­կը Հա­սա­րա­կա­կան դիս­կուր­սում ար­դեն իսկ հոգ­նա­ծու­թյուն է զգաց­վում ան­վերջ «հե­ղա­փո­խա­կան» գոր­ծըն­թա­ցից, որը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին իրա­կան օգուտ­ներ չի տա­լիս Ավելի շատ վնա՞ս, թե՞ օգուտ. փոքր ՀԷԿ-երի խնդի­րը՝ փոր­ձա­գետ­նե­րի ուշադ­րու­թյան կենտ­րո­նում. «Փաստ» «Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ի՞նչ կտա հաշ­ման­դա­մու­թյան խմբե­րի անուն­նե­րի փո­փո­խու­թյու­նը. «Փաստ» Ֆեյս­բու­քյան էջե­րով ապ­րանք պատ­վի­րե­լու հե­տև­ան­քը.քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է զգույշ ու հե­տև­ո­ղա­կան լի­նեն. «Փաստ» Սոսկ ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պա­տե­լով ու ՍԴ դա­տա­վոր­նե­րին տուն ճամ­փե­լով՝ հնա­րա­վոր չէ լուրջ խթան հա­ղոր­դել տնտե­սու­թյա­նը. «Փաստ» Սադ­րան­քի վտան­գը. անի­մաստ, ան­միտ քայ­լերն ու դրանց հե­տև­անք­նե­րը. «Փաստ» «Երկ­րի կա­ռա­վար­ման ու ապա­գա­յի վե­րա­բե­րյալ պատ­կե­րա­ցում­նե­րը պար­զու­նակ են». «Փաստ» Նոր «դավաճանների» փնտրտուք. «Փաստ» «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար. «Փաստ» Ստաց­վել է ավե­լի քան 2000 ինք­նա­կեն­սագ­րա­կան, կադ­րա­յին բան­կում նե­րառ­վել է ավե­լի քան 100 անձ. «Փաստ» Փարիզում կորոնավիրուսից մահացել է առաջին ֆրանսիացին Վրաստանում ևս երկու անձ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով Երեւանում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է
Մի թափեք սուրճի մրուրը․ կզարմանաք՝ այս նյութը կարդալով Բնական դիմակ, որը հրաշքներ է գործում կրծքերի թուլացումը կանխելու գործում Թե ինչպես փայտահատները վրեժ լուծեցին սղոցներից Ինչպիսին ես անկողնում՝ համաձայն քո ծննդյան օրվա Կույսեր, այսօր ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց․ փետրվարի 27-ի աստղագուշակը Վայրի սեքսուալություն․ Սոնա Մաթևոսյանը ցույց է տվել իր ամերիկյան look-ը (լուսանկարներ) Ճշմարիտ աստղագուշակ Գնչուներից. ինչ է պատրաստել ճակատագիրը քեզ համար Առնետի սիրելիները. կենդանակերպի 3 նշաններ, որոնք 2020 թվականին մեծ հաջողություններ կունենան Մարդիկ հսկայական գնդիկով օձ գտան․ սեփական կյանքը վտանգելով՝ անասնաբույժը փրկեց օձին․․․ ահա թե ինչ կար դրա ներսում Մարդկանց 90%-ը ամուսնանում է սխալ տարիքում․ Գիտնականները պարզել են, թե որն է ամուսնանալու և երջանիկ ընտանիք կազմելու ճիշ...
website by Sargssyan