Քա­ղա­քա­կան մա­նի­պու­լյա­ցիա՞, թե՞ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական մանիպուլ յացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլ յացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը: 

Քաղաքական մանիպուլ յացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է: 

Վերջին շրջանում ուշագրավ միտում է նկատվում հանրության մեջ՝ բավականին սուր ու կտրուկ թեմաների ու առանցքային հարցերի վերաբերյալ ներկայացվում են հատվածական ու ծայրահեղական դիրքորոշումներ։ 

Նմանատիպ թեմաների հետ կապված տրվում են գնահատականներ և հիմնականում իշխանություններին սպասարկող ռեսուրսները լծվում են այս թեզերը շրջանառելու և հանրային կարծիքի վրա ազդելու մեթոդներ կիրառել։

Հատկանշական է, որ այս փուլում առանձնակի էնտուզիազմով են Նիկոլ Փաշինյանի սատարման գործին լծվել ՀԱԿ ներկայացուցիչները։ 

Փաշինյանի թիմակիցները, կոպիտ ասած, «չեն ձգում» ընդհանուր քաղաքական գործընթացին և ընդդիմության կողմից հնչեցրած թեզերին հակադարձելու գործին, և «մեծ եղբոր» կարգավիճակով թեմային լծվել են նրանք։

Նախօրեին նմանօրինակ մի դեպք գրանցվեց լրատվականներից մեկի տաղավարում, երբ ՀԱԿ ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը իր խոսքում բավականին իռացիոնալ ձևակերպումներ հնչեցրեց, թե «Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ վարչապետին տապալելու համար»։ 

Քաղաքագետն իր խոսքում նաև նշեց, թե «տպավորություն ունի, որ կամավորական ջոկատներ կարող են ստեղծվել և Ալիևի կողմից կռվեն մեր բանակի զինվորների դեմ»։ Համաձայնեք, որ բավականին ծայրահեղական ու ռիսկային հայտարարություն է, որին արժե անդրադառնալ։

Այսինքն, ի՞նչ է ստացվում. լևոնտերպետրոսյանական ինչ-որ քաղաքագետ տեղյակ է, որ ՀՀ- ում կան մարդիկ, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ վարչապետին տապալելու համար, ավելին՝ հնարավոր է լինեն մարդիկ ու խմբավորումներ, որոնք կգնան ադրբեջանական բանակի կողմից մեր տղերքին կոտորեն, իսկ պատկան կառույցները ձեռքները ծալած նստե՞լ են։ 

Փաստորեն սա նաև հայտարարություն է հանցագործության մասին, և համապատասխան գործողություններ ու քայլեր պիտի կիրառվեն, քանի որ այստեղ խոսքը ազգային անվտանգության սպառնալիքի մասին է։ 

Մյուս կարևոր առանցքն այն է, թե ովքե՞ր են այդ անձինք, որ պատրաստ են նման քայլի, ու դրա մասին ոչ մի կառույց տեղյակ չէ, ինչպես տեղյակ է վերը նշված հարգարժան քաղաքագետը։ 

Եթե սա էժան մանիպուլ յացիա չէ, կամ ասենք նախկին իշխանությունների հասցեին հերթական ցեխշպրտոցին, ապա այստեղ լուրջ խորհել է պետք։

Սակայն այստեղ մի պահ պետք է կանգ առնել ու սթափ դատել, թե ինչի մասին է խոսքը։ 

Շատ ավելի հավանական է, որ իրականում սա հերթական քաղաքական մանիպուլ յացիան է, որը կիրառում են գործող իշխանությունները, իսկ ավելի ճշգրիտ՝ իրենց սովորույթի համաձայն, լևոնտերպետրոսյանականները, Փաշինյանի համար հանրային աջակցության ալիքն ապահովելու և վարկանիշային անկումից խուսափելու համար: 

Սակայն որ տարբերակն էլ լինի, նման հայտարարությունները չափազանց վտանգավոր են ու համապատասխան մարմինների կողմից հանգամանալից ուսումնասիրության կարիքն ունեն։

Քանզի, եթե ասվածն իրականություն է, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ամենը կանխելու համար, իսկ եթե դա հերթապահ մանիպուլ յացիոն իմիտացիա ստեղծելու փորձ է, պետք է ստանա համարժեք պատասխան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը ԱԳ նախարարը ընդունել է ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ Ոստիկանության կրթահամալիրում (ուղիղ) Ջեյմս Ջոյսի աճյունը ցանկանում են վերամփոփել Դուբլինում Ոստիկանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով Երեւանում անչափահասը Toyota-ով բախվել է պատին. վիրավորները անչափահաս են. դիմապակուն եղել է գնդապետի անվամբ անցագիր «Դե արի ու մի խենթացիր» ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը. Ռուբեն Մելիքյան Եղանակը Հայաստանում Մարտից հետո կոմայի մեջ ընկած բռնցքամարտիկը մահացել է Դատարանը մերժեց Վանեցյանի վերաբերյալ քրգործ չհարուցելու որոշման դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը 10 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացվի գյուղոլորտին. Կառավարությունը հաստատեց Երևանում ծառայողական աշխատանքները կատարելիս զոհված ոստիկանի վրա մահացու կրակոց արձակածը 16-ամյա պատանի է Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ»
website by Sargssyan